https://arm.sputniknews.ru/20220329/rd-pn-n-kkrtshati-martakan-gvortsvoghutjunnery-kievi-ev-chernigvovi-ughghutjunnervov-40308409.html
ՌԴ ՊՆ-ն կկրճատի մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով
ՌԴ ՊՆ-ն կկրճատի մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով
Sputnik Արմենիա
Ռուսաստանը կարծում է, որ Կիևում որոշումներ կկայացվեն և պայմաններ կստեղծվեն հետագա նորմալ աշխատանքի համար։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T16:06+0400
2022-03-29T16:06+0400
2022-03-29T16:25+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
պատերազմ
թուրքիա
կիև
https://cdn.am.sputniknews.ru/img/1363/93/13639346_0:167:3048:1882_1920x0_80_0_0_d469d820deb8dc21f669737ddf5d22ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցություններից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Նրա խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Կիևում որոշումներ կկայացվեն և պայմաններ կստեղծվեն հետագա նորմալ աշխատանքի համար։Նա հավելել է, որ ավելի մանրամասն Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը կհայտնի Մոսկվա մեր պատվիրակության վերադառնալուց հետո։Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է 2 օր ընթանային` մարտի 29-30-ը։ Պատվիրակությունները Թուրքիա էին ժամանել մարտի 28-ին։ Հանդիպումը մեկնարկել էր այսօր` մարտի 29–ին։ Բանակցությունները վաղը չեն շարունակվելու։ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։
ուկրաինա
թուրքիա
կիև
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1363/93/13639346_160:0:2889:2047_1920x0_80_0_0_20a12909aeaf6c3cf34275a8dc182aa7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, պատերազմ, թուրքիա, կիև
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, պատերազմ, թուրքիա, կիև
ՌԴ ՊՆ-ն կկրճատի մարտական գործողությունները Կիևի և Չեռնիգովի ուղղություններով
16:06 29.03.2022 (Թարմացված է: 16:25 29.03.2022) Ռուսաստանը կարծում է, որ Կիևում որոշումներ կկայացվեն և պայմաններ կստեղծվեն հետագա նորմալ աշխատանքի համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Ստամբուլում կայացած ռուս–ուկրաինական բանակցություններից հետո, հայտնում է
ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Կիևում որոշումներ կկայացվեն և պայմաններ կստեղծվեն հետագա նորմալ աշխատանքի համար։
«Հաշվի առնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր քննարկած սկզբունքները` փոխադարձ վստահության բարձրացման և բանակցությունների հետագա վարման ու վերջնական պայմանագրի համաձայնեցման և ստորագրման համար, որոշում է ընդունվել արմատապես, մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ: Ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն հիմնական որոշումներ և պայմաններ կստեղծվեն հետագա աշխատանքի համար»,–ասել է Ֆոմինը։
Նա հավելել է, որ ավելի մանրամասն Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը կհայտնի Մոսկվա մեր պատվիրակության վերադառնալուց հետո։
Հիշեցնենք, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է 2 օր ընթանային` մարտի 29-30-ը։ Պատվիրակությունները Թուրքիա էին ժամանել մարտի 28-ին։ Հանդիպումը մեկնարկել էր այսօր` մարտի 29–ին։ Բանակցությունները վաղը չեն շարունակվելու։
ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ են անցկացրել Բելառուսում։ Հետագա բանակցություններն անցկացվել են առցանց ձևաչափով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։