https://arm.sputniknews.ru/20220329/kievy-zinvvorakannerin-hramajel-e-bemadrvats-tesanjuter-nkarahanel-rd-pn-40329333.html
Կիևը զինվորականներին հրամայել է բեմադրված տեսանյութեր նկարահանել. ՌԴ ՊՆ
Կիևը զինվորականներին հրամայել է բեմադրված տեսանյութեր նկարահանել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու համար։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T23:05+0400
2022-03-29T23:05+0400
2022-03-29T23:06+0400
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_0:55:2362:1385_1920x0_80_0_0_435bccf04a0a5c78058ab78cb38126ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կիևն ազգային ԶՈւ–ին հրամայել է բեմադրված նկարահանել, իբր, ռուսների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ջարդերը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նրա խոսքով` այդ մասին պատմել են գերի ընկած ուկրաինացի զինվորականները։Նա նաև նշել է, որ ազգայնականներն առանձնահատուկ ցինիզմով են կատարում այդ հրահանգը` «չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին»։Միզինցևը բացատրել է, որ նման նյութերի նպատակը ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ բացասական տեղեկատվական ֆոն ստեղծելն է։Նա նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու ու զինյալների բնակելի թաղամասերում գտնվող դիրքերը զինելու համար։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39662166_14:0:2058:1533_1920x0_80_0_0_b9f1fe4fb99220a74c593f3d98d0cb0d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ
Կիևը զինվորականներին հրամայել է բեմադրված տեսանյութեր նկարահանել. ՌԴ ՊՆ
23:05 29.03.2022 (Թարմացված է: 23:06 29.03.2022) Ըստ ՌԴ ՊՆ–ի` ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Կիևն ազգային ԶՈւ–ին հրամայել է բեմադրված նկարահանել, իբր, ռուսների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ջարդերը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ Նրա խոսքով` այդ մասին պատմել են գերի ընկած ուկրաինացի զինվորականները։
«Ըստ հանձնված ուկրաինացի զինծառայողների ցուցմունքների՝ ազգայնական գումարտակները Կիևի իշխանություններից համակարգված հրահանգներ են ստանում՝ բեմադրված տեսանյութեր պատրաստելու, իբր, ռուս զինծառայողների կողմից իրականացված վայրագությունների և խաղաղ բնակչության կոտորածների, սոցիալական ենթակառուցվածքների կողոպուտի և ոչնչացման մասին»,- ասել է գեներալը։
Նա նաև նշել է, որ ազգայնականներն առանձնահատուկ ցինիզմով են կատարում այդ հրահանգը` «չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին»։
Միզինցևը բացատրել է, որ նման նյութերի նպատակը ՌԴ ԶՈւ հատուկ ռազմական գործողության անցկացման շուրջ բացասական տեղեկատվական ֆոն ստեղծելն է։
Նա նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերն օգտագործում են ՌԴ զինված ուժերի կողմից հայտարարված լռության ռեժիմները՝ իրենց մարտունակությունը վերականգնելու ու զինյալների բնակելի թաղամասերում գտնվող դիրքերը զինելու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 34–րդ օրը։