00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունը պահպանելու պատվաբեր, բայց անշնորհակալ գործը

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում
Ռուսաստանի խաղաղապահները Լաչինի միջանցքում - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո, երբ Արցախ սկսեցին ժամանել առաջին խաղաղապահները, դա մեզ համար բոլորովին նոր երևույթ էր, թեև խաղաղապահների ներգրավմամբ Ղարաբաղյան հիմնահարցը կարգավորելու կողմնակիցները՝ այսպես կոչված «խաղաղության կուսակցության» ղեկավարները, դեռ անցած դարի 90-ական թվականներին էին առաջ քաշում մի ծրագիր, որի անքակտելի մասն էին խաղաղապահները։
Այն ժամանակ ամեն ինչ հեշտ էր թվում՝ միջազգային ուժերի զինված ներկայացուցիչները կկանգնեն ողջ շփման գծի երկայնքով և կբացառեն նոր բախումները։ Ինձ թվում է, որ այն ժամանակ մենք պարզապես շատ աղոտ պատկերացում ունեինք խաղաղապահների ու նրանց գործունեության հետ կապված բավական բարդ պրոբլեմների մասին։ Իսկ իրողությունն այն է, որ հակամարտությունների կողմերը, որոնք հաճախ խիստ չափազանցված սպասելիքներ ունեն խաղաղապահներից, նույնքան արագ հիասթափվում են ու սկսում քննադատել նրանց։
Խաղաղությունը պահպանելու պատվաբեր, բայց անշնորհակալ գործը
Այդ դժգոհությունը միանգամայն հասկանալի է, քանզի կողմերից յուրաքանչյուրը համոզված է, որ խաղաղապահները պետք է անվերապահորեն պաշտպանեն հենց իր տեսակետը, այնինչ, խաղաղապահների երեք հիմնական սկզբունքներից մեկը սա է՝ լինել անաչառ։
Էստեղ նաև մեկ ուրիշ բարդություն կա՝ խաղաղապահը, որի գործառույթների մեջ բացարձակ չի մտնում ինչ-որ փաստաթղթում ամրագրված նրբությունների ուսումնասիրությունը, կամա թե ակամա ստիպված է հասկանալ կողմերի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի էությունը, որը տրամագծորեն տարբեր մեկնաբանությունների առիթ է տալիս։
Տվյալ դեպքում խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հապճեպ ընդունված եռակողմ հայտարարության մասին է, որի 4-րդ կետում արձանագրված է.
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Հայկական կողմը տրամաբանորեն հիմնավորում է՝ նշված բոլոր տարածքները հանձնել ենք և այնտեղից լիովին դուրս ենք բերել մեր բոլոր ուժերը՝ հնարավորություն ստեղծելով խաղաղապահների տեղակայման համար, որը հաջողությամբ ավարտվել է։ Էլ ի՞նչ եք ուզում։
Մինդեռ ադրբեջանական կողմը, չգիտես ինչու, համոզված է, որ ըստ նոյեմբերյան հայտարարության՝ ողջ Արցախում ընդհանրապես չպետք է որևէ զինված հայ մնա, ինչի մասին այդ փաստաթղթում, բնականաբար, խոսք անգամ չկա։
Սակայն վերջին օրերի իրադարձությունները, երբ ադրբեջանցիները՝ խախտելով բոլոր պայմանավորվածությունները, առաջ են շարժվել և ամրացել Արցախի արևելյան սահմաններում գտնվող ռազմավարական բարձունքի մի հատվածում, ավելի լուրջ հարց են առաջացրել՝ ի՞նչ անել, եթե հակամարտության կողմերից մեկը արհամարհում է ամեն ինչ ու չի ենթարկվում՝ զե՞նք կիրառել անհնազանդի նկատմամբ։ Բայց չէ՞ որ խաղաղապահների գործունեության սկզբունքներից մեկն էլ սա է՝ ուժ կիրառել միմիայն ինքնապաշտպանության համար։
ՄԱԿ-ի այս սկզբունքը մեկ անգամ չէ, որ խաղաղապահ առաքելությունների կատարյալ ձախողման պատճառ է դարձել։ Հիշենք թեկուզ Ռուանդան, որտեղ ծայրահեղական հութուները 1994 թվականին թութսիների զանգվածային կոտորած իրագործեցին՝ սպանելով ավելի քան 300 հազար մարդու։
Միջազգային խաղապահ ուժերը, որոնք զինված էին, բայց կրակելու լիազորություն չունեին, պարզապես հեռանում էին, իսկ անօգնական թութսիները վազում էին նրանց մեքենաների հետևից և աղաչում՝ խնդրում ենք, եթե չեք կարող մեզ պաշտպանել, գոնե հենց հիմա կրակե′ք ավտոմատներից ու սպանե′ք մեզ, քանզի հութուները մեզ տանջամահ են անելու։
Իհարկե, որքան ավելի մեծ է խաղապահների և նրանց տրամադրության տակ եղած զինտեխնիկայի քանակությունը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ առաքելությունը հաջողությամբ կպսակվի։
Եվ համաձայնե′ք, այս առումով միանգամայն արդարացված է արցախցիների դիմումը Ռուսաստանի ղեկավարությանը՝ ավելի մեծ թվով խաղաղապահներ և տեխնիկա ուղարկել Ղարաբաղ։ Սակայն հիմնարար հարցը սա է՝ այն, որ վերապահումներ ունենք խաղաղապահների հետ կապված, բնական է, բայց ի՞նչ է լինելու, եթե 2025 թվականին նրանք ընդհանրապես հեռանան Արցախից։
Մի քանի շաբաթ առաջ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովն այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Եթե ռուսաստանցի խաղաղապահները գնան, սա հո տրամվա՞յ չի, որ նրանց տեղը գրավեն ամերիկացիները, եվրոպացիները կամ չինացիները։ Եթե ռուսները հեռանան, նրանց տեղը գալու է թուրքը»։
Կարելի է ենթադրել, որ քաղաքական գործիչը պատահաբար չի հիշատակել թուրքերին, որովհետև ի սկզբանե Ադրբեջանը պնդում էր, որ ռուսաստանցիների հետ միասին խաղաղապահ առաքելությանն անպայման մասնակցեն նաև թուրքերը։ Չմոռանանք, որ նոյեմբերյան հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, մեջբերեմ. «Խաղաղապահ առաքելությունը համատեղ իրականացնելու են Ռուսաստանը և Թուրքիան»։
Այո′, թուրքերը այդպես էլ մինչև հիմա չեկան, բայց արդյոք մենք ամենայն լրջությամբ քննարկո՞ւմ ենք այսօր այն հարցը, թե ինչ ենք անելու, եթե 2025 թվականին Բաքուն պահանջի վերջնականապես ավարտել խաղաղապահ առաքելությունն Արցախում։ Կոնկրետ, իրական ծրագիր ունե՞նք, թե՞ առաջվա պես անհոգ սպասելու ենք մինչև դանակը ոսկորին հասնի։
Լրահոս
0