https://arm.sputniknews.ru/20220329/hajastann-uzum-e-nerdrum-katarel-irani-avtvoardjunaberutjan-mej-iranci-pashtvonja-40309566.html
Հայաստանն ուզում է ներդրում կատարել Իրանի ավտոարդյունաբերության մեջ. իրանցի պաշտոնյա
Հայաստանն ուզում է ներդրում կատարել Իրանի ավտոարդյունաբերության մեջ. իրանցի պաշտոնյա
Sputnik Արմենիա
Մոհամադ Կարբասին ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել այդ հանգամանքից։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T16:15+0400
2022-03-29T16:15+0400
2022-03-29T16:17+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/04/27418069_0:367:2986:2047_1920x0_80_0_0_b5fb28c639540f6f4b238e69639006aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանն ու Իրանն ուզում են զարգացնել համագործակցությունն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, քանի որ դա երկու երկրների համար էլ շահավետ է։ Ինչպես հայտնում է bultannews.com–ը` այս մասին հայտարարել է Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամադ Կարբասին։Նրա խոսքով` Հայաստանը ցանկություն է հայտնել ներդրումներ իրականացնել Իրանի ավտոարդյունաբերության ոլորտում, և դա լավ հնարավորություն է Հայաստանով դեպի Եվրոպա և Եվրասիայի երկրներ ապրանքների և մեքենաների արտահանման համար։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել դրանից։Նշենք, որ ներկայում Իրանից Հայաստան հիմնականում հեղուկ գազ, նավթամթերք, պոլիմերներ (պոլիէթիլեն և այլն), ցեմենտ, ամրանների և պողպատյա այլ իրերի փոքր քանակություն, շինանյութ, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն է ներկրվում։ Հայաստանից Իրան է արտահանվում էլեկտրաէներգիայի փոքր ծավալ ու ոչխարի միս։Մյուս ապրանքների արտահանումը սահմանափակ է, քանի որ նախկինում իրանական շուկայում կոշտ պաշտպանական միջոցներ էին կիրառվում։ Բացի այդ` արևմտյան պատժամիջոների պատճառով իրանական բանկերն անջատված են SWIFT միջազգային փոխանցումների համակարգից։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/04/27418069_172:0:2901:2047_1920x0_80_0_0_b7159ffe01c10fcd8f26f5d20dcb9473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Հայաստանն ուզում է ներդրում կատարել Իրանի ավտոարդյունաբերության մեջ. իրանցի պաշտոնյա
16:15 29.03.2022 (Թարմացված է: 16:17 29.03.2022) Մոհամադ Կարբասին ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել այդ հանգամանքից։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանն ու Իրանն ուզում են զարգացնել համագործակցությունն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, քանի որ դա երկու երկրների համար էլ շահավետ է։ Ինչպես հայտնում է
bultannews.com–ը` այս մասին հայտարարել է Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամադ Կարբասին։
Նրա խոսքով`
Հայաստանը ցանկություն է հայտնել ներդրումներ իրականացնել Իրանի ավտոարդյունաբերության ոլորտում, և դա լավ հնարավորություն է Հայաստանով դեպի Եվրոպա և Եվրասիայի երկրներ ապրանքների և մեքենաների արտահանման համար։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել դրանից։
«Դեպի Հայաստան արտահանումը բարելավելու համար անհրաժեշտ է ապահովել մաքսային ենթակառուցվածքն ու մի փոքր փոփոխել մաքսային օրենսդրությունը», – գրում է պարբերականը` հղում անելով Կարբասիին։
Նշենք, որ ներկայում Իրանից Հայաստան հիմնականում հեղուկ գազ, նավթամթերք, պոլիմերներ (պոլիէթիլեն և այլն), ցեմենտ, ամրանների և պողպատյա այլ իրերի փոքր քանակություն, շինանյութ, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն է ներկրվում։
Հայաստանից Իրան է արտահանվում էլեկտրաէներգիայի փոքր ծավալ ու ոչխարի միս։
Մյուս ապրանքների արտահանումը սահմանափակ է, քանի որ նախկինում իրանական շուկայում կոշտ պաշտպանական միջոցներ էին կիրառվում։ Բացի այդ` արևմտյան պատժամիջոների պատճառով իրանական բանկերն անջատված են SWIFT միջազգային փոխանցումների համակարգից։