https://arm.sputniknews.ru/20220329/gtsanshumnery-chpetq-e-varordnerin-shpotecnen-ev-nranc-dardznen-tuganqi-material-qejan-40267454.html
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան
Sputnik Արմենիա
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու... 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T00:12+0400
2022-03-29T00:12+0400
2022-03-29T00:12+0400
տիգրան քեյան
վարորդ
երևան
լուսացույց
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40270519_0:0:3073:1728_1920x0_80_0_0_9aa090d3aa7936efca4ceb395a6a5c30.jpg
Քեյան. Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ»
Sputnik Արմենիա
Քեյան. Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ»
Գծանշումներ անելն ու ճանապարհային նշաններ տեղադրելը պետք է իրականացվի այնպես, որ վարորդները շփոթության մեջ չընկնեն և «տուգանքի մատերիալ» չդառնան, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։Նրա խոսքով` ցանկալի է, որ գծանշման ցանկացած փոփոխության դեպքում այնպես արվի, որ հին գծանշումն առհասարակ չերևա կամ գծանշումներն այնպես լինեն, որ մաշվածության դեպքում վարորդները վարչական պատասխանատվության չենթարկվեն։ Երևանում ավտոբուսի վարորդները առողջապահական ապահովագրության հնարավորություն կունենան«Նախկինում միայն Երևան համայնքն էր, որտեղ գծանշումներ անելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն իրականացնում էր ճանապարհային ոստիկանությունը, և Երևան համայնքն այդ կառույցի հետ նախկինում ունենում էր տարաձայնություններ, որովհետև ցանկացած փոփոխության դեպքում ոստիկանությունը պետք է օգտագործեր համայնքի գույքը, թույլտվություն հայցեր և միշտ չէ, որ համայնքը թույլատրում էր ասֆալտի վրա ինչ–որ գործողություններ կատարել, բայց հիմա համայնքն ինքնուրույնաբար տնօրինելու է իր գույքը»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։Քեյանի դիտարկմամբ` խնդիրը կապված չէ միայն գծանշման հետ, օրինակ ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ անհարմար իրավիճակներ չառաջանան, այսինքն` նոր գծանշումներ անելուց հետո փողոցներում իրականացվեն վերանորոգման աշխատանքներ, բայց հետո տևական ժամանակ կրկին գծանշումներ չարվեն։ Ըստ նրա` քաղաքային իշխանությունը պետք է նախապես պլանավորի, թե որ հատվածներում են իրականացվելու շինարարական աշխատանքներ և ինչ ժամկետներում են դրանք ավարտվելու, որպեսզի լինի նաև նոր գծանշումների հստակ ժամանակացույց։Անդրադառնալով ճանապարհային նշանների տեսանելիության հետ կապված խնդրին` Քեյանն ընդեգծեց, որ մինչ օրս ծառացած է դրանք ճիշտ տեղերում և հավուր պատշաճի տեղադրելու պրոբլեմը, քանի որ դրանց հետ կապված փոփոխությունները, ինչպես հարկն է, կյանքի չեն կոչվում։ Ըստ նրա` նույն խնդիրը վերաբերում է նաև լուսացույցերին։«Այստեղ անհրաժեշտ է կիրառել եվրոպական երկրների փորձը, նշաններն ու լուսացույցերը ցանկացած պարագայում պետք է տեսանելի լինեն վարորդների համար, մինչդեռ մեզ մոտ եթե որևէ սյան վրա հարմար են գտնում, մալուխ են քաշում և լուսացույցեր կախում, որոնք տեսնելու համար վարորդը երբեմն պետք է կռանա, դրանք անտեսանելի են նաև այն ժամանակ, երբ կողքդ ու դիմացդ կանգնած մեծ բեռնատարներն ուղղակի փակում են տեսադաշտը»,– ասաց Քեյանը։Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն` ապրիլի 1-ից մայրաքաղաքում գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին։Բոլոր մրցույթները հայտարարված են, ու արդեն կան հաղթողներ, որոնց առաջ համայնքը հստակ պահանջ է դրել. անձրևն ու ձյունը այլևս չպետք է մաքրեն քաղաքի գծանշումները։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40270519_0:0:2731:2048_1920x0_80_0_0_959bf7f8242e534d7d2b5d2ce208b57f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան քեյան, վարորդ, երևան, լուսացույց, аудио, պոդկաստ
տիգրան քեյան, վարորդ, երևան, լուսացույց, аудио, պոդկաստ
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տեղեկատվությանը, ըստ որի` ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին։
Գծանշումներ անելն ու ճանապարհային նշաններ տեղադրելը պետք է իրականացվի այնպես, որ վարորդները շփոթության մեջ չընկնեն և «տուգանքի մատերիալ» չդառնան,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նրա խոսքով` ցանկալի է, որ գծանշման ցանկացած փոփոխության դեպքում այնպես արվի, որ հին գծանշումն առհասարակ չերևա կամ գծանշումներն այնպես լինեն, որ մաշվածության դեպքում վարորդները վարչական պատասխանատվության չենթարկվեն։
«Նախկինում միայն Երևան համայնքն էր, որտեղ գծանշումներ անելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն իրականացնում էր ճանապարհային ոստիկանությունը, և Երևան համայնքն այդ կառույցի հետ նախկինում ունենում էր տարաձայնություններ, որովհետև ցանկացած փոփոխության դեպքում ոստիկանությունը պետք է օգտագործեր համայնքի գույքը, թույլտվություն հայցեր և միշտ չէ, որ համայնքը թույլատրում էր ասֆալտի վրա ինչ–որ գործողություններ կատարել, բայց հիմա համայնքն ինքնուրույնաբար տնօրինելու է իր գույքը»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Քեյանի դիտարկմամբ` խնդիրը կապված չէ միայն գծանշման հետ, օրինակ ճանապարհաշինարարական աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ անհարմար իրավիճակներ չառաջանան, այսինքն` նոր գծանշումներ անելուց հետո փողոցներում իրականացվեն վերանորոգման աշխատանքներ, բայց հետո տևական ժամանակ կրկին գծանշումներ չարվեն։ Ըստ նրա` քաղաքային իշխանությունը պետք է նախապես պլանավորի, թե որ հատվածներում են իրականացվելու շինարարական աշխատանքներ և ինչ ժամկետներում են դրանք ավարտվելու, որպեսզի լինի նաև նոր գծանշումների հստակ ժամանակացույց։
«Մեզ մոտ միշտ այնպիսի ներկերով են գծանշումներ արվում, որ աշնանային ու ձմեռային սեզոններից հետո դրանք մաշվում են` տեղ–տեղ դառնալով գրեթե անտեսանելի, մինչդեռ անհրաժեշտ է այնպիսի ներկանյութեր օգտագործել, որպեսզի դրանք հնարավորինս երկար ծառայեն»,– նշեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։
Անդրադառնալով ճանապարհային նշանների տեսանելիության հետ կապված խնդրին` Քեյանն ընդեգծեց, որ մինչ օրս ծառացած է դրանք ճիշտ տեղերում և հավուր պատշաճի տեղադրելու պրոբլեմը, քանի որ դրանց հետ կապված փոփոխությունները, ինչպես հարկն է, կյանքի չեն կոչվում։ Ըստ նրա` նույն խնդիրը վերաբերում է նաև լուսացույցերին։
«Այստեղ անհրաժեշտ է կիրառել եվրոպական երկրների փորձը, նշաններն ու լուսացույցերը ցանկացած պարագայում պետք է տեսանելի լինեն վարորդների համար, մինչդեռ մեզ մոտ եթե որևէ սյան վրա հարմար են գտնում, մալուխ են քաշում և լուսացույցեր կախում, որոնք տեսնելու համար վարորդը երբեմն պետք է կռանա, դրանք անտեսանելի են նաև այն ժամանակ, երբ կողքդ ու դիմացդ կանգնած մեծ բեռնատարներն ուղղակի փակում են տեսադաշտը»,– ասաց Քեյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն` ապրիլի 1-ից մայրաքաղաքում գծանշումներ իրականացնելու, լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթը կանցնի համայնքին։
Բոլոր մրցույթները հայտարարված են, ու արդեն կան հաղթողներ, որոնց առաջ համայնքը հստակ պահանջ է դրել. անձրևն ու ձյունը այլևս չպետք է մաքրեն քաղաքի գծանշումները։