https://arm.sputniknews.ru/20220329/ekeghecu-dirqvorvoshumy-karevvor-e-bajc-hisusi-ardzany-tshartarapetakan-kvotvogh-e-handznakhumb-40292278.html
Եկեղեցու դիրքորոշումը կարևոր է, բայց Հիսուսի արձանը ճարտարապետական կոթող է. հանձնախումբ
Եկեղեցու դիրքորոշումը կարևոր է, բայց Հիսուսի արձանը ճարտարապետական կոթող է. հանձնախումբ
Sputnik Արմենիա
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կարծիքին։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T11:37+0400
2022-03-29T11:37+0400
2022-03-29T11:45+0400
գագիկ ծառուկյան
հիսուս քրիստոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40291851_0:24:657:394_1920x0_80_0_0_30b2ef018dffd009597746ffae04e96a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն իրենց համար շատ կարևոր է և գնահատելի: Սակայն Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել արձան-համալիրի մրցութային հանձնախումբը` ըստ երևույթին փաստելով, որ առաջ են շարժվելու։Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։Նշվում է նաև, որ մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Արձան-համալիրի մրցութային հանձնախումբը լիահույս է, որ աստվածահաճո այս առաքելության մեջ «միաբան ենք»:Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40291851_101:0:626:394_1920x0_80_0_0_575e44f7e8b560d61aa8b0444d74d5e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս
գագիկ ծառուկյան, հիսուս քրիստոս
Եկեղեցու դիրքորոշումը կարևոր է, բայց Հիսուսի արձանը ճարտարապետական կոթող է. հանձնախումբ
11:37 29.03.2022 (Թարմացված է: 11:45 29.03.2022) Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կարծիքին։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն իրենց համար շատ կարևոր է և գնահատելի: Սակայն Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել արձան-համալիրի
մրցութային հանձնախումբը` ըստ երևույթին փաստելով, որ առաջ են շարժվելու։
Մարտի 24-ին
Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Քրիստոսի արձանի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Արձան-համալիրի մրցութային հանձնախումբը լիահույս է, որ աստվածահաճո այս առաքելության մեջ «միաբան ենք»:
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին
Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։