https://arm.sputniknews.ru/20220329/arman-andreasjany-evrvopaji-arajnutjan-pvokhchempivon-e-40327692.html
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Sputnik Արմենիա
Մանվել Խնձրցյանի բրոնզե հաղթանակից հետո հայ ըմբիշներից Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը կարող էին թարմացնել ազատ ոճի Հայաստանի հավաքականի մեդալների... 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T21:55+0400
2022-03-29T21:55+0400
2022-03-29T21:57+0400
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբշամարտիկ
հայ
արման անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40327663_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1fff97000bd33f4e6646da9d240b4450.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Յակոբիշվիլիին։Նա շատ վստահ էր զգում իրեն գորգի վրա ու առաջին մրցափուլում իր կամքն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում հայ ըմբիշն առաջ անցավ 4։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում կողմերը միավորներ փոխանակեցին, ինչի շնորհիվ էլ Արման Անդրեասյանը հաղթեց 6։2 հաշվով։Եվրոպայի չեմպիոնի որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը վրացի Զուրաբի Յակոբիշվիլին էր։ Շատ համառ պայքար ծավալվեց։ Առաջին մրցափուլից հետո հաշիվն հավասար էր՝ 1։1։ Ընդ որում` առավելությունը մրցակցի կողմն էր, քանի որ Յակոբիշվիլին վերջին էր վաստակել միավորը։ Արմանը ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար, բայց ստիպված էր համակերպվել 1։2 հաշվով պարտության հետ։ Այսպիսով, Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։Մանվել Խնձրցյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40327663_0:0:1920:1440_1920x0_80_0_0_fe1751a3bafb284c88c153c44180f7fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ, հայ, արման անդրեասյան
եվրոպայի ըմբշամարտի առաջնության, ըմբշամարտիկ, հայ, արման անդրեասյան
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
21:55 29.03.2022 (Թարմացված է: 21:57 29.03.2022) Մանվել Խնձրցյանի բրոնզե հաղթանակից հետո հայ ըմբիշներից Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը կարող էին թարմացնել ազատ ոճի Հայաստանի հավաքականի մեդալների հավաքածուն։ Անդրեասյանն արդեն երաշխավորել էր արծաթե մեդալը, բայց եզրափակիչում պայքարելու էր ոսկե մեդալի համար։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։2 հաշվով պարտվեց վրացի Զուրաբի Յակոբիշվիլիին։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը երկու տպավորիչ և միևնույն ժամանակ դժվարին հաղթանակներից հետո նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։ Հայ ըմբիշը նախ 3։1 հաշվով առավելության հասավ թուրք Սալահատին Կիչսալայանի նկատմամբ, ապա 5։1 հաշվով հաղթեց գերմանացի Կևին Հենկելին։ Եզրափակիչ դուրս գալու համար Արմանը գոտեմարտեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ։
Նա շատ վստահ էր զգում իրեն գորգի վրա ու առաջին մրցափուլում իր կամքն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում հայ ըմբիշն առաջ անցավ 4։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում կողմերը միավորներ փոխանակեցին, ինչի շնորհիվ էլ Արման Անդրեասյանը հաղթեց 6։2 հաշվով։
Եվրոպայի չեմպիոնի որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը վրացի Զուրաբի Յակոբիշվիլին էր։ Շատ համառ պայքար ծավալվեց։ Առաջին մրցափուլից հետո հաշիվն հավասար էր՝ 1։1։ Ընդ որում` առավելությունը մրցակցի կողմն էր, քանի որ Յակոբիշվիլին վերջին էր վաստակել միավորը։ Արմանը ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար, բայց ստիպված էր համակերպվել 1։2 հաշվով պարտության հետ։ Այսպիսով, Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։