https://arm.sputniknews.ru/20220329/arcakhum-verjin-1-orva-yntacqum-khakhtumner-chen-ardzanagrvel-rd-pn-40325844.html
Արցախում վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Արցախում վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T20:51+0400
2022-03-29T20:51+0400
2022-03-29T20:55+0400
արցախ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36724381_0:320:3072:2048_1920x0_80_0_0_2c1a8700ece3c7d71270c9916e3dff7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախում Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում մարտի 29-ի դրությամբ վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում։Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36724381_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b16443e8ea66280a0707333aff05e77c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան
արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան
Արցախում վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:51 29.03.2022 (Թարմացված է: 20:55 29.03.2022) Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախում Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում մարտի 29-ի դրությամբ վերջին 1 օրվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Ինչպես
հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, 27 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում։
Հերթապահություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Նշվում է, որ ռուս խաղաղապահներն անվտանգության ապահովման, հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։