https://arm.sputniknews.ru/20220329/arcakhi-zun-sharunakum-e-tshnamu-zspman-lracucich-mijocarumner-katarel-40290464.html
Արցախի ԶՈւ–ն շարունակում է թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ կատարել
Արցախի ԶՈւ–ն շարունակում է թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ կատարել
Sputnik Արմենիա
Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում շարունակում են մնալ ադրբեջանական զորքերը, իսկ Արցախի զինված ուժերը պաշտպանական դիրքերն են ամրացնում։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T11:03+0400
2022-03-29T11:03+0400
2022-03-29T11:07+0400
փառուխ
արցախ
քարագլուխ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040287_0:84:1601:984_1920x0_80_0_0_8524732a936d56a3ba43cd2917cfb740.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Սակայն օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:Նշվում է նաև, որ շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։ Արցախի ԶՈւ–ն զսպող միջոցառումներ է ձեռնարկել Քարագլխի ուղղությամբՄարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։
փառուխ
քարագլուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040287_88:0:1511:1067_1920x0_80_0_0_045acf0b7d148b962a69395d4860b5ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառուխ, արցախ, քարագլուխ, խաղաղապահներն արցախում
փառուխ, արցախ, քարագլուխ, խաղաղապահներն արցախում
Արցախի ԶՈւ–ն շարունակում է թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ կատարել
11:03 29.03.2022 (Թարմացված է: 11:07 29.03.2022) Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում շարունակում են մնալ ադրբեջանական զորքերը, իսկ Արցախի զինված ուժերը պաշտպանական դիրքերն են ամրացնում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Սակայն օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին
ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։