https://arm.sputniknews.ru/20220329/annvormal-e-vor-rus-khaghaghapahnern-arcakhum-qarkvotsvum-en-ev-erevanic-ev-baqvic-balasanjan-40295309.html
Աննորմալ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում քարկոծվում են և՛ Երևանից, և՛ Բաքվից. Բալասանյան
Աննորմալ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում քարկոծվում են և՛ Երևանից, և՛ Բաքվից. Բալասանյան
Sputnik Արմենիա
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԼՂ Ասկերանի շրջանի... 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T13:25+0400
2022-03-29T13:25+0400
2022-03-29T13:25+0400
ռադիո
արցախ
խաղաղապահներն արցախում
գրիգոր բալասանյան
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40297648_0:0:1600:901_1920x0_80_0_0_621b3029e4ab6e1b4ce6922cafceaca1.jpg
Բալասանյան. Աննորմալ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում քարկոծվում են և՛ Երևանից, և՛ Բաքվից
Sputnik Արմենիա
Բալասանյան. Աննորմալ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում քարկոծվում են և՛ Երևանից, և՛ Բաքվից
Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ–ի պահվածքն Արցախում ընթացող զարգացումների վերաբերյալ մի փոքր տարօրինակ է, ինչպես տարօրինակ է ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղությամբ տեղի ունեցող քարկոծումներն ու մեղադրանքն իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։ՀՀ ԱԳՆ–ն մարտի 28-ին հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր` ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Գերատեսչությունը նշել էր` կարևոր է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:Բալասանյանը ռուսական խաղաղապահներին չմեղադրեց` նշելով, որ նրանց ուղղությամբ քարկոծումներ գալիս են նաև Բաքվից, այսինքն` ստացվում է բավականին տարօրինակ ու աննորմալ պատկեր. և՛ Բաքուն, և՛ Երևանը միասնաբար դժգոհում են խաղաղապահների գործունեությունից։«Ադրբեջանցիները հրապարակեցին կադրեր, թե իբր դեռ գտնվում են Փառուխում, սակայն մասնագետները դիտելով այդ կադրերը` եզրակացրել էին, որ դրանք մարտի 25-ին նկարահանված կադրերն էին, հետևաբար հաստատվում է այն տեղեկությունը, որ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների ազդեցության ու վերահսկողության ներքո»,– ասաց միջազգայնագետը։Բալասանյանը մատնանշեց այն հանգամանքը, որ հակասություններ կան ՀՀ ԱԳՆ–ի, հայաստանյան որոշ լրատվամիջոցների ու Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվող տեղեկատվության միջև, ինչը լրացուցիչ հետազոտության ու հետաքննության կարիք ունի։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։Արցախի ԶՈւ–ն զսպող միջոցառումներ է ձեռնարկել Քարագլխի ուղղությամբՄարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40297648_177:0:1600:1067_1920x0_80_0_0_81abe6c6ce89081c37f0883f20b67876.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խաղաղապահներն արցախում, գրիգոր բալասանյան, պոդկաստ, аудио
արցախ, խաղաղապահներն արցախում, գրիգոր բալասանյան, պոդկաստ, аудио
Աննորմալ է, որ ռուս խաղաղապահներն Արցախում քարկոծվում են և՛ Երևանից, և՛ Բաքվից. Բալասանյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ծավալվող իրադարձությունների առթիվ ՀՀ ԱԳՆ–ի արձագանքին։
Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ–ի պահվածքն Արցախում ընթացող զարգացումների վերաբերյալ մի փոքր տարօրինակ է, ինչպես տարօրինակ է ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղությամբ տեղի ունեցող քարկոծումներն ու մեղադրանքն իրենց պարտականությունները չկատարելու մեջ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
ՀՀ ԱԳՆ–ն մարտի 28-ին
հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր` ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է։ Գերատեսչությունը նշել էր` կարևոր է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:
«Նախ պետք է արձանագրել, որ խաղաղապահներն այնտեղ գտնվում են մի բանի համար, որպեսզի բախումներ չլինեն հայ և ադրբեջանցի բանակայինների միջև ու նաև ադրբեջանցիները սադրանքների չդիմեն, բայց ադրբեջանցիները մինչև Քարագլուխ բարձունքին հասնելը բավականին հանգիստ անցել են Փառուխ գյուղի միջով։ Հարց է առաջանում, թե ինչու չեն հանդիպել որևէ դիմադրության, որ հիմա էլ ռուսներին ենք մեղադրում, թե ադրբեջանցիները նրանց ազդեցության գոտում են»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանը ռուսական խաղաղապահներին չմեղադրեց` նշելով, որ նրանց ուղղությամբ քարկոծումներ գալիս են նաև Բաքվից, այսինքն` ստացվում է բավականին տարօրինակ ու աննորմալ պատկեր. և՛ Բաքուն, և՛ Երևանը միասնաբար դժգոհում են խաղաղապահների գործունեությունից։
«Ադրբեջանցիները հրապարակեցին կադրեր, թե իբր դեռ գտնվում են Փառուխում, սակայն մասնագետները դիտելով այդ կադրերը` եզրակացրել էին, որ դրանք մարտի 25-ին նկարահանված կադրերն էին, հետևաբար հաստատվում է այն տեղեկությունը, որ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների ազդեցության ու վերահսկողության ներքո»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանը մատնանշեց այն հանգամանքը, որ հակասություններ կան ՀՀ ԱԳՆ–ի, հայաստանյան որոշ լրատվամիջոցների ու Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տարածվող տեղեկատվության միջև, ինչը լրացուցիչ հետազոտության ու հետաքննության կարիք ունի։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին
ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։