https://arm.sputniknews.ru/20220329/ah-nakhagahy-nerkajacrel-e-inch-e-arvum-adrbejancinerin-elman-dirqer-veradardznelu-hamar-40317566.html
ԱՀ նախագահը ներկայացրել է՝ ինչ է արվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար
ԱՀ նախագահը ներկայացրել է՝ ինչ է արվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար
Sputnik Արմենիա
Նախագահ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ 29.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-29T18:07+0400
2022-03-29T18:07+0400
2022-03-29T18:08+0400
արցախ
արցախի պաշտպանության բանակ (պբ)
արայիկ հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40316623_0:0:1280:721_1920x0_80_0_0_417e216c29b6fc1146662cbb717cef53.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին Պաշտպանության նախարարությունում ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:Ինչպես հայտնում են նախագահականից, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով: ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի իշխանությունների կատարած աշխատանքը` իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1d/40316623_79:0:1216:853_1920x0_80_0_0_4fd01b4acba6037e3e4bd46cf3c32d5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), արայիկ հարությունյան
արցախ, արցախի պաշտպանության բանակ (պբ), արայիկ հարությունյան
ԱՀ նախագահը ներկայացրել է՝ ինչ է արվում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար
18:07 29.03.2022 (Թարմացված է: 18:08 29.03.2022) Նախագահ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին Պաշտպանության նախարարությունում ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Ինչպես հայտնում են նախագահականից, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով:
ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի իշխանությունների կատարած աշխատանքը` իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:
Հարությունյանը բարձր է գնահատել շփման գծի արևելյան հատվածում բանակի, ուժային մյուս կառույցների ու կամավորականների ցուցաբերած խիզախությունը հայրենիքի պաշտպանության գործում: Նա իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ի կեսօրի դրությամբ՝ ադրբեջանցիները, չնայած հեռացել են Փարուխից ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում նրանց այդտեղից հեռացնելու նպատակով։