https://arm.sputniknews.ru/20220328/vovqer-tun-gnacin-ardzaniknervov-kajacel-e-artavazd-taterakan-mrcanakabashkhutjuny-40261729.html
Ովքե՞ր տուն գնացին արձանիկներով. կայացել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը
Ովքե՞ր տուն գնացին արձանիկներով. կայացել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը
Sputnik Արմենիա
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T15:05+0400
2022-03-28T15:05+0400
2022-03-28T15:16+0400
թատրոն
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
«արտավազդ» մրցանակաբաշխություն
դերասան
դերասանուհի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40261678_0:167:1601:1067_1920x0_80_0_0_51141339107a2f5cdb333d13b927555b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման մեջ կերտած դերի համար արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին։ «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակն այս անգամ բաժին է ընկել Գոռ Համբարձումյանին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնից, «Սկապենի արարքները» պիեսում Արգանտի դերի համար։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը կայացել է երեկ` մարտի 27–ին` Թատրոնի միջազգային օրը։Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ. ամուսնության առաջարկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում (այս տարի ավելացել էր ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»), ինչպես նաև տրվել են Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ -ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության«Լավագույն մանկական ներկայացում» - «Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան«Լավագույն երիտասարդ դերասանուհի» - Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Երևանի պետական կամերային թատրոն«Լավագույն երիտասարդ դերասան»– Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն և Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն«Լավագույն երիտասարդական ներկայացում» - «Երեք քույր» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնԴերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնՀանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն«Լավագույն թատերագիտական հոդված» - Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»«Լավագույն սցենոգրաֆիա» - Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն«Երաժշտության լավագույն հեղինակ» - Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնԱրմինե Անդրեասյան – (Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն«Լավագույն դերասանուհի»Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնԵլենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն«Լավագույն դերասան»Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնՍենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն«Լավագույն պլաստիկ ներկայացում»«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան«ՍինSIN» - Երևանի մնջախաղի պետական թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան«Լավագույն ներկայացում» - «Համլետ» - Երևանի պետական կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան«Հատուկ մրցանակ»Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնԳյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն - «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ ՀարությունյանՄիջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40261678_68:0:1491:1067_1920x0_80_0_0_178df48168151d70b05d221d0d1e8fb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «արտավազդ» մրցանակաբաշխություն, դերասան, դերասանուհի, հայաստան
թատրոն, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, «արտավազդ» մրցանակաբաշխություն, դերասան, դերասանուհի, հայաստան
Ովքե՞ր տուն գնացին արձանիկներով. կայացել է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը
15:05 28.03.2022 (Թարմացված է: 15:16 28.03.2022) Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանն «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Հինգ պատմություն սիրո մասին» ներկայացման մեջ կերտած դերի համար արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» մրցանակին։ «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակն այս անգամ բաժին է ընկել Գոռ Համբարձումյանին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնից, «Սկապենի արարքները» պիեսում Արգանտի դերի համար։
Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը կայացել է երեկ` մարտի 27–ին` Թատրոնի միջազգային օրը։
Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում (այս տարի ավելացել էր ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»), ինչպես նաև տրվել են Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
«Արտավազդ-2022» թատերական մրցանակաբաշխության անվանակարգերում մրցանակների են արժանացել.
Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակ -ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության
«Լավագույն մանկական ներկայացում» - «Կոկորդիլոսը» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Աղասի Մելքոնյան
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» - Էվա Խաչատրյան – (Կին) «Հինգ պատմություն սիրո մասին», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն երիտասարդ դերասան»– Գոռ Համբարձումյան – (Արգանտ) «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն և Հարություն Սարգսյան – (Մաք) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Մերի Մարգարյան - «Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն
«Լավագույն երիտասարդական ներկայացում» - «Երեք քույր» - Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, բեմ.` Սամսոն Մովսեսյան
«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան - Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան - Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա - Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն
«Լավագույն թատերագիտական հոդված» - Քրիստինե Պողոսյան - «Հաջողված թռիչք»
«Լավագույն սցենոգրաֆիա» - Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյան - «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
«Երաժշտության լավագույն հեղինակ» - Վահե Գրիգորյան – «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Էդգար Քոչարյան – (Վեստ Սարգիս) «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»
Հասմիկ Սուվարյան – (Բագիրա) «Մաուգլի», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոն
Արմինե Անդրեասյան – (Միսս Մարթա) «…և նորից Գարուն», Ս. Սարգսյանի անվան «Համազգային» թատրոն
Մարիամ Ղազանչյան - (Մաշա) «Երեք քույր», Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ելենա Վարդանյան - (I կին) «Գարդենիա», Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Արթուր Կարապետյան - (Ներոն) «Ներոն և Սենեկա», Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Սենիկ Բարսեղյան - (Ներոն) «Կեսարի խրախճանքը», Երևանի պետական կամերային թատրոն
«Լավագույն պլաստիկ ներկայացում»
«#44» - «Նարեկ» պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան և Արա Ասատուրյան
«ՍինSIN» - Երևանի մնջախաղի պետական թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան
«Լավագույն ներկայացում» - «Համլետ» - Երևանի պետական կամերային թատրոն, բեմ.` Արա Երնջակյան
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն - «Մաուգլի» բեմ.՝ Լյուդվիգ Հարությունյան
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: