https://arm.sputniknews.ru/20220328/vorpes-qaghaqaci-bacarum-em-ag-pvokhnakharary-arcakhn-adrbejani-kazmum-linelu-masin-40270253.html
Որպես քաղաքացի` բացառում եմ. ԱԳ փոխնախարարը` Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին
Որպես քաղաքացի` բացառում եմ. ԱԳ փոխնախարարը` Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին
Sputnik Արմենիա
Արմեն Ղևոնդյանը նշեց, թե Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T17:40+0400
2022-03-28T17:40+0400
2022-03-28T17:52+0400
արցախ
ադրբեջան
քարագլուխ
փառուխ
անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25537256_0:0:1600:901_1920x0_80_0_0_0186f30ca5306407683d84176cec62ec.png
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառվում է։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատասխանելով հանձնաժողովի անդամ Անդրանիկ Թևանյանի հարցին` այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, շեշտելով, սակայն, որ դա չի ասում որպես պաշտոնյա։Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։Թևանյանի դիտարկմանը, թե ՀՀ–ն պատասխանատվություն չունի՞ այս հարցում` Ղևոնդյանն արձագանքեց, թե պատասխանատվությունը մեկ այլ բան է։Իսկ Թևանյանի հարցերին, թե ի՞նչ իրավիճակ է Քարագլխում և Փառուխում, ինչո՞վ է պայմանավորված, որ Շուշիի հռչակագրին արձագանք չեղավ, փոխնախարարը արձագանքեց` գրավոր կպատասխանեն։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, նույն օրը կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
ադրբեջան
քարագլուխ
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/1c/25537256_84:0:1545:1096_1920x0_80_0_0_b31d959a3ba63f9fba1c77ff9d231885.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, քարագլուխ, փառուխ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
արցախ, ադրբեջան, քարագլուխ, փառուխ, անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար)
Որպես քաղաքացի` բացառում եմ. ԱԳ փոխնախարարը` Արցախն Ադրբեջանի կազմում լինելու մասին
17:40 28.03.2022 (Թարմացված է: 17:52 28.03.2022) Արմեն Ղևոնդյանը նշեց, թե Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառվում է։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատասխանելով հանձնաժողովի անդամ Անդրանիկ Թևանյանի հարցին` այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, շեշտելով, սակայն, որ դա չի ասում որպես պաշտոնյա։
«Որպես քաղաքացի` իհարկե բացառում եմ»,–ասաց Ղևոնդյանը։
Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։
Թևանյանի դիտարկմանը, թե ՀՀ–ն պատասխանատվություն չունի՞ այս հարցում` Ղևոնդյանն արձագանքեց, թե պատասխանատվությունը մեկ այլ բան է։
Իսկ Թևանյանի հարցերին, թե ի՞նչ իրավիճակ է Քարագլխում և Փառուխում, ինչո՞վ է պայմանավորված, որ Շուշիի հռչակագրին արձագանք չեղավ, փոխնախարարը արձագանքեց` գրավոր կպատասխանեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, նույն օրը կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են: Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: