00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայում «Կալիբրներով» զինամթերքի երկու մեծ պահեստ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ ամփոփագիրը

© Sputnik / Андрей СтанавовՂրիմում Սևծովյան նավատորմի և ՀՌՕ-ի զորավարժությունների ժամանակ «Կալիբր» հականավային հրթիռի արձակումը
Ղրիմում Սևծովյան նավատորմի և ՀՌՕ-ի զորավարժությունների ժամանակ «Կալիբր» հականավային հրթիռի արձակումը - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «Կալիբր» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ծովից ոչնչացվել են զինամթերքի երկու խոշոր պահեստներ, որոնցից զենք էր մատակարարվում Կիևի մերձակայքում գտնվող Ուկրաինայի զորամիավորմանը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ծովային տեղակայմամբ «Կալիբր» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով Ժիտոմիրի մարզի Ուշամիր և Վեսյոլովկա բնակավայրերի շրջանում զինամթերքի խոշոր պահեստներ են ոչնչացվել, այդտեղից մատակարարվում էր Կիևի արվարձանում գտնվող ուկրաիանական զորամիավորումը», – հայտարարել է նա։
Ինչպես նշել է Կոնաշենկովը` ՌԴ օպերատիվ–մարտավարական ավիացիան մեկ օրվա ընթացքում խոցել է ուկրաինական զորքերի 41 օբյեկտ։
«Մեկ օրվա ընթացքում օպերատիվ–մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի 41 ռազմական օբյեկտ, այդ թվում համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու կայանք, ռադիոէլեկտրոնային պայքարի մեկ կայան, զինամթերքի երկու դաշտային պահեստ, ինչպես նաև 24 հենակետ և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայր», – ասել է նա։
ՊՆ–ի տվյալներով` ռուս զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողությունների ողջ ընթացքում ոչնչացրել են շուրջ 200 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 300 ԱԹՍ ու ավելի քան 1.7 հազար միավոր զրահատեխնիկա։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ոչնչացվել է 123 ինքնաթիռ և 74 ուղղաթիռ, 309 ԱԹՍ, 1721 տանկ և այլ մարտական զրահամեքենա», – ասել է Կոնաշենկովը։
Բացի այդ, նրա խոսքով, ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 172 կայանք, 721 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1568 միավոր։
Մասնավորապես` ՀՕՊ միջոցներով օրվա ընթացքում օդում խոցվել է Ուկրաինայի ՌՕՈւ 3 ինքնաթիռ. Երկուսը` Սու-24 (Ժիտոմիրի մարզի Կորոստեն բնակավայրից դեպի արևմուտք), մեկը` Սու-25 (Դոնեցկի մարզի Դրուժկովկա բնակավայրի վրա)։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ բացի այդ, Չեռնոբաևկա բնակավայրի շրջանում խոցվել է ուկրաինական 1 անօդաչու։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 33–րդ օրը։
Լրահոս
0