00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալներ «Արտավազդում». ի՞նչից էր դժգոհ Հասմիկ Պապյանը, և ի՞նչ է բացատրում Ղազանչյանը

© Photo : official site of MESCS of RA «Արտավազդ» մրցանակաբաշխություն
«Արտավազդ» մրցանակաբաշխություն - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
«Արտավազդ» մրցանակաբաշխություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեռ չէին մարել «Արտավազդ» 2022-ի դահլիճի լույսերը, ֆեյսբուքում հայտնվեց մի գրառում, որն, ինչպես ասում են` ցնցեց համացանցը։ Սկանդալային գրառման հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն էր։ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն էլ պատասխանեց նրան։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մինչ ամերիկյան «Օսկարը» տարեցտարի կորցնում է իր թերևս ամենագրավիչ հատկությունը՝ ինտրիգները, և դառնում ավելի կանխատեսելի, հայկական «Արտավազդը»՝ հակառակը՝ կատարելագործվում «խարդավանքի» ժանրում։
«Արտավազդ» 2022-ի ավարտից հետո` ուշ երեկոյան, օպերային հայտնի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Պարզվում է Հայաստանում ամեն ինչ կարող է պատահել… ամիսներ առաջ «Արտավազդի» հայտ ես ներկայացնում, ընտրվում ես երկու նոմինացիաներում: Հետո հրավիրվում և սիրով ներկա ես գտնվում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլին և պարզվում է, որ վերջին րոպեին քեզ հեռացրել են մրցույթից` առանց նվազագույնը տեղյակ պահելու… ավելի մեծ խայտառակության իմ ողջ բեմական կյանքի ընթացքում չէի հանդիպել: ԱՄՈ՛Թ! Փակե՛ք ձեր գրասենյակը…Հ.Գ. Ի միջի այլոց, մինչ այս պահը մենք «Արտավազդի» կայքում նոմինացված ենք…»։ Ստորև, երգչուհին ներկայացնում էր ԹԳՄ կայքում մինչ այդ պահը չհեռացված՝ «սցենոգրաֆ» անվանակարգում Ղազարոս Սարյանի անվան Օպերային ստուդիայի մասնակցության հայտի սքրինշոթը։
Հաշված րոպեների ընթացքում գրառումն ունեցավ ձնագնդիի էֆեկտ՝ ավելի քան 250 մեկնաբանություն ստանալով։ Պարզվեց, որ նա մենակ չէր հայտնել նման վիճակում։ Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունին արձագանքեց վերոնշյալ գրառմանը․
«Սիրելի տիկին Պապյան, ճիշտ նույն կերպ ինձ հետ են վարվել։ Հայտարարությունը տեսնելուն պես գրասենյակում ճշտել եմ՝ արդյո՞ք կարող եմ ներկայացնել «Գտնված երազը» ներկայացման հիմքում ընկած պիեսս և ինձ պատասխանել են՝ այո, ես հայտը ներկայացրել եմ և միայն այսօր, հանդիսասրահում, հանդիպելով դրամատուրգիայի պատասխանատու, ժյուրիի անդամ Գուրգեն Խանջյանին հարցնում եմ, թե ինչու է հանվել առհասարակ «Լավագույն պիես» անվանակարգը և շատ մոտավոր պատասխան ստանում` որ չգիտի, իսկ իմ պիեսը արժանի էր, բայց ինսցենիրովկա էր, երևի դրա համար»։
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին նույնպես մեկնաբանեց Հասմիկ Պապյանի գրառումը՝ բացելով փակագծերը․«Լավագույն պիես» անվանակարգը նույն ձեր նկարագրած ձևով պարզապես դուրս էր հանվել, առանց մեկնաբանության։ Ժյուրիի անդամ դրամատուրգն այդ հարցին չկարողացավ սպառիչ պատասխան տալ՝ թե ինչու։ Ինքս եղել եմ «Արտավազդի» և՛ մրցանակակիր, և՛ ժյուրիի անդամ, բայց աշխատանքային կանոնների էթիկայի խախտումների նման չափ պատկերացնելն անգամ դժվար է»։
Հայտնի արվեստագետների տարակուսանքին, վրդովմունքին արձագանքեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Նա հանգամանալից պարզաբանեց ստեղծված իրավիճակի պատճառները` ընդունելով սեփական «սխալը»։ «Հանվել է ժյուրիի երեկվա նիստում, դրա համար էլ չենք հասցրել կայքից հանել։ Ես փորձեցի ամեն կերպ ընդառաջել ձեզ։ Նախ` ուշ էիք ներկայացրել, երկրորդը` ասացիք, որ ներկայացումը չեք կարող խաղալ և միայն տեսագրությունը կարող եք ներկայացնել։ Երկու դեպքում էլ աշխատանքն ընդունել չէր կարելի։ Ես մեղավոր եմ միայն նրանում, որ Ձեր հանդեպ հարգանքը ստիպեց աչք փակել այդ ամենի վրա։ Բայց ժյուրին սկզբունքային գտնվեց և որոշեց, որ տեսագրություն չի ընդունում», - գրել է նա։
Ինչ վերաբերվում է «Լավագույն պիես» անվանակարգին, ապա ըստ Ղազանչյանի, «ներկայացված 4 աշխատանքները չէին կարող արտացոլել ողջ դաշտը։ Ներկայացված պիեսները կընդգրկվեն հաջորդ տարվա կոնկուրսում»։
Չնայած դեռևս չպարզաբանված այս հարցերը պահանջում են հանգամանալից մոտեցում, բայց Հասմիկ Պապյանն արդեն իր էջում գրել է․«Ես այսօր վերջնականապես հասկացա, որ բոլոր ասպարեզներում ենք պարտվել, ցավոք: Ամեն ինչ նորոգության կարիք ունի…»
Ցավոք, այս մրցանակաբաշխությունը նույնպես առիթ դարձավ բևեռացվելու, այս անգամ էլ մշակութասեր հանրությունը։ «Ատավազդի» արձանիկը ձեռքներին պահածների համար այս մրցանակաբաշխությունը նման էր Վիցինի կոչին՝ «Կեցցե աշխարհի ամենամարդասիրական դատարանը»։ Իսկ սպասումները չարդարացածներին մոտ լրիվ հակառակ զգացումն էր։
Թերևս, երկուսն էլ իրավացի են։ Հատկապես վերջինները։ Չէ որ Լեոնարդո Դիկապրիոյի և Բրեդ Փիթի ուշացած «Օսկարը» բնավ նրանց անտաղանդության վկայությունը չէր։
Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ. ամուսնության առաջարկ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ
Լրահոս
0