https://arm.sputniknews.ru/20220328/sev-tsvovum-krkin-akan-e-hajtnabervel-turqiaji-pn-40251036.html
Սև ծովում կրկին ական է հայտնաբերվել. Թուրքիայի ՊՆ
Սև ծովում կրկին ական է հայտնաբերվել. Թուրքիայի ՊՆ
Sputnik Արմենիա
Վերջին օրերին արդեն երրորդ անգամ է ծովում ական հայտնաբերվում։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T11:53+0400
2022-03-28T11:53+0400
2022-03-28T12:04+0400
թուրքիա
սև ծով
ական
https://cdn.am.sputniknews.ru/img/937/61/9376102_0:161:3071:1888_1920x0_80_0_0_77114eb661d557fdebfcd7c87e445303.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սև ծովում՝ Բուլղարիայի հետ սահմանին, հերթական ականն է հայտնաբերվել։ Հաղորդագրության համաձայն՝ մարտի 28-ի առավոտյան Իգնեադայի (Սև ծովի արևմտյան ափ. խմբ.) ափերի մոտ, Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու ական է հայտնաբերվել։Դեպքի վայր են մեկնել տարածաշրջանի ստորջրյա պաշտպանության խմբերը (SAS)։ Չեզոքացման աշխատանքներ են սկսվել։Անցած շաբաթ թուրքական ԶԼՄ-ները գրել էին Բոսֆորում հայտնաբերված ականի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ջրում իրոք ական է հայտնաբերվել, որը չեզոքացվել է։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր նավերի համար։Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան:Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին զգուշացում էին ուղարկել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ:
թուրքիա
սև ծով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/937/61/9376102_170:0:2901:2048_1920x0_80_0_0_ec3a7404ded930c34086cc73c3aa7eaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, սև ծով, ական
Սև ծովում կրկին ական է հայտնաբերվել. Թուրքիայի ՊՆ
11:53 28.03.2022 (Թարմացված է: 12:04 28.03.2022) Վերջին օրերին արդեն երրորդ անգամ է ծովում ական հայտնաբերվում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սև ծովում՝ Բուլղարիայի հետ սահմանին, հերթական ականն է հայտնաբերվել։ Հաղորդագրության համաձայն՝ մարտի 28-ի առավոտյան Իգնեադայի (Սև ծովի արևմտյան ափ. խմբ.) ափերի մոտ, Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու ական է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել տարածաշրջանի ստորջրյա պաշտպանության խմբերը (SAS)։ Չեզոքացման աշխատանքներ են սկսվել։
Անցած շաբաթ թուրքական ԶԼՄ-ները գրել էին Բոսֆորում հայտնաբերված ականի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ջրում իրոք ական է հայտնաբերվել, որը չեզոքացվել է։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր նավերի համար։
Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը
հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան:
Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին
զգուշացում էին ուղարկել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ: