00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսները պետք է խրվեն այնտեղ». ինչպես է ԱՄՆ-ն թեժացնում հակամարտությունն Ուկրաինայում

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցԴոնեցկ
Դոնեցկ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվել
Լեհական սահմանով գրեթե ամեն օր երկաթուղային գնացքներ ու ավտոշարասյուներ են գնում Ուկրաինա՝ արևմտյան սպառազինությամբ բեռնված։ ՆԱՏՕ-ն փորձում է հապճեպորեն վերականգնել ՈւԶՈւ-ի մարտունակությունը և այդ կերպ դանդաղեցնել Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Սակայն դա անելը բավականին բարդ է. մարտական գործողությունների մեկ ամսվա ընթացքում ուկրաինացի ուժայինները ծանր տեխնիկայի հսկայական կորուստներ են կրել, որոնք վերականգնելն այնքան էլ հեշտ չի լինի։

Վերականգնել հակաօդային պաշտպանությունը

ՆԱՏՕ-ում ՈւԶՈւ-ի համար գումար չեն խնայում։ Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ծրագրում է սկսել մատակարարումները 800 մլն դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթի շրջանակներում․ հրաձգային զենք, հակատանկային և շարժական զենիթային համալիրներ, հակաօդային պաշտպանության ռադարներ, զինամթերք, անհատական պաշտպանության միջոցներ: Ինչ-ինչ բաներ ուղարկել են նաև նախկինում, սակայն այժմ Վաշինգտոնը ընդլայնել է տեսականին։
Ինչպես հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին, Կիևին առաջին անգամ ծանր տեխնիկա կտրամադրեն։ Առայժմ խոսքը խորհրդային ՀՕՊ համալիրների մասին է, որոնք Վարշավյան պայմանագրի երկրների սպառազինության մեջ էին և լավ ծանոթ ուկրաինացի մասնագետներին։ Տասնամյակներ շարունակ ամերիկացիները լավ «հավաքածու» են հավաքել՝ տասնյակ «Օսա», «Տոր-Մ2», «Բուկ», C-300Վ զենիթահրթիռային համալիրներ։
ԱՄՆ-ն դաշնակիցներին համոզում է օգնել նաև ժամանակակից ՀՕՊ միջոցներով։ Օրինակ՝ Թուրքիային խնդրել են Կիևին փոխանցել ռուսական Ս-400 ԶՀՀ-ները։ Փոխարենը խոստացել են սեփական ԶՀՀ-ներ, ինչպես նաև վերադարձ հինգերորդ սերնդի F-35 կործանիչի ծրագրին: Անկարան մերժել է՝ պարզաբանելով, որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի հետ։
Ուկրաինական ԶՈւ-ին ակտիվորեն զինում է նաև Եվրամիությունը, որն այդ նպատակով մեկ միլիարդ եվրո է հատկացրել Խաղաղության եվրոպական ֆոնդից։ Գերմանիան պատրաստվում է երկու հազար Panzerfaust նռնականետ տրամադրել բունդեսվերի պաշարներից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիության, G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների նախաշեմին հայտարարել է վեց հազար NLAW և Javelin հակատանկային հրթիռային համալիրներ ուղարկելու մասին։ Նախկինում Լոնդոնն արդեն մոտ չորս հազար ՀՏԿՀ էր ուղարկել։ Ինչպես տեղական մամուլում են պնդում են՝ դա սպառնում է պակասորդի վերածվել հենց բրիտանական բանակի համար։

Ոչնչացնել մոտենալիս

Ռուսաստանը, բնական է, արձագանքում է։ Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը նշել է, որ մահացու միջոցները Կիևը ստանում է պարզեցված կարգով, և դա սպառնում է «Եվրամիությունում և հարևան տարածաշրջաններում Ուկրաինայի ԶՈւ-ին փոխանցվող հրթիռային զենքի տարածմամբ»։ Օրինակ՝ Stinger ԶՀՀ-ով զինված ահաբեկիչները մեծ խնդիր կդառնան քաղաքացիական ավիացիայի համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ընդգծել է, որ Ուկրաինա ժամանող ռազմական նշանակության ցանկացած բեռ դիտարկվում է որպես օրինական թիրախ: Այն հարցում, որ ռուսական բանակն ունակ է հարվածներ հասցնել երկրի արևմտյան հատվածին, կասկածելու կարիք չկա։ Այսպես. Լվովի մարզի Յավորովյան զինափորձարանը, որի ուղղությամբ մարտ ամսին թևավոր հրթիռներ են աշխատել, ընդամենը 25 կմ է հեռու Լեհաստան-Ուկրաինա սահմանից։
«Ապշեցուցիչ է, որ Արևմուտքի առաջնորդները սնում են «քարանձավային ռուսատյացությունը»․ Լավրով
«Յավորովյան զինափորձարանին հասցված հարվածը հստակ ցույց տվեց, որ մենք լուրջ ենք խոսում,-նշում է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը,-և որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությանը սպառազինությամբ կամ վարձկաններով աջակցելու հարցում ոչ մի զիջում թույլ չենք տա։ Երբ մեր հետախուզությունը քողարկված պահեստներ կամ շարասյուներ է հատնաբերում, դրանք ոչնչացվում են։ Եվ Արևմուտքի երկրները պետք է հստակ հասկանան դա»։

Հսկայական կորուստներ

Նախագահ Վլադիմիր Զելենսկու համար ,սակայն, զենքի մատակարարումները քիչ են։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նա հայտարարել է, որ Կիևին առանց սահմանափակումների օգնություն է հարկավոր։ Եվ ավելացրել է, որ դաշինքը կարող էր Ուկրաինայի հետ կիսել իր տանկերի և ինքնաթիռների մեկ տոկոսը։ Հազիվ թե նրա ցանկությունը իրականանա։ Ուկրաինացի տանկիստներն ու օդաչուները արևմտյան տեխնիկան կառավարել չեն կարողանում։ Իսկ ՆԱՏՕ-ն անձնակազմ ուղարկելու ռիսկի չի դիմի, քանի որ դա ուղղակի բախում կլինի Ռուսաստանի հետ։
Զելենսկուն կարելի է հասկանալ։ Մարտական գործողությունների մեկ ամսվա ընթացքում ՈւԶՈւ-ն կորցրել է հազարներով ռազմական տեխնիկա, որոնց փոխարինելու համար շարային ստորաբաժանումներում ոչինչ չկա։ Ըստ ՌԴ ՊՆ հաշվետվությունների` ոչնչացվել է արդեն 1572 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ։ Դա շատ-շատ է։ The Military Balance-ի ամենամյա վերլուծական զեկույցի համաձայն՝ մինչև փետրվարի 24-ը Ուկրաինան ուներ մոտ 2400 տանկ, ՀՄՄ և զրահափոխադրիչ։
Ռուսաստանն Արևմուտքի հետ պայքարի մեջ է մտել աշխարհի ապագայի համար
Ծանր կորուստներ է կրել նաև հրետանին․ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 160 կայանք, 633 հրանոթ և ականանետ (մոտ 1770-ն է եղել): Բացի այդ, խոցվել է 320 զենիթահրթիռային համալիրներից 189-ը։ Չվնասված ԶՀՀ-ների գերակշիռ մասը մարտունակ չեն և ռուսական ավիացիային որևէ կերպ չեն սպառնում։
Իսկ ահա ուկրաինական ռազմաօդային ուժերը փաստացի այլևս գոյություն չունեն։ 215 ինքնաթիռներից ու ուղղաթիռներից 184-ը այլևս երբեք չեն թռչի։ Բացի այդ, ռուսաստանի Ռազմատիեզերեկան ուժերն ու զորքերի ՀՕՊ-ը օդում խոցել են տարբեր նշանակության 246 ԱԹՍ, այդ թվում՝ թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2-ներ։
Լրահոս
0