https://arm.sputniknews.ru/20220328/rd-apranq-artahanoghnery-nor-pajmanneri-shurj-en-hamadzajnutjan-galis-tigran-khachatrjan-40264464.html
ՌԴ ապրանք արտահանողները նոր պայմանների շուրջ են համաձայնության գալիս. Տիգրան Խաչատրյան
ՌԴ ապրանք արտահանողները նոր պայմանների շուրջ են համաձայնության գալիս. Տիգրան Խաչատրյան
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ փոքր արտահանողները նախորդ տարի մոտ 850 միլիոն դոլարին համարժեք ապրանք են արտահանել ՌԴ։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T16:03+0400
2022-03-28T16:03+0400
2022-03-28T16:07+0400
արտահանում
հայաստան
ռուսաստան
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1087/88/10878853_0:0:1600:901_1920x0_80_0_0_1d472ca1f4228084a1e40b08f41a1f0f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանյան փոքր արտահանողները ռուս գործընկերների հետ փորձում են նորացված պայմանների շուրջ համաձայնության գալ, որպեսզի մատակարարումները շարունակվեն։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։Նրա խոսքով` այս ամենով պայմանավորված` կան մի քանի գործոններ, որոնք տնտեսական ակտիվությունը զսպող միջոց կարող են հանդիսանալ։ Հավանական է, որ սա նաև հարկային եկամուտների նվազեցման կբերի։ Սակայն նախարարը նշում է, որ այս տարի նախատեսված ծախսերը չեն կրճատելու` դրանք կլինեն այն ծավալով, ինչ նախատեսված է 2022-ի բյուջեով։Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հատարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1087/88/10878853_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5ba541db7785123bb19787b3f1de5da8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտահանում, հայաստան, ռուսաստան, տիգրան խաչատրյան
արտահանում, հայաստան, ռուսաստան, տիգրան խաչատրյան
ՌԴ ապրանք արտահանողները նոր պայմանների շուրջ են համաձայնության գալիս. Տիգրան Խաչատրյան
16:03 28.03.2022 (Թարմացված է: 16:07 28.03.2022) Ֆինանսների նախարարը հայտնեց, որ փոքր արտահանողները նախորդ տարի մոտ 850 միլիոն դոլարին համարժեք ապրանք են արտահանել ՌԴ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանյան փոքր արտահանողները ռուս գործընկերների հետ փորձում են նորացված պայմանների շուրջ համաձայնության գալ, որպեսզի մատակարարումները շարունակվեն։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Ռուս–ուկրաինական իրավիճակով պայմանավորված` ՀՀ տրանսֆերտները կկրճատվեն, իսկ ՌԴ արտահանվող ապրանքների մասով ծավալները կնվազեն։ Փոքր արտահանողները նախորդ տարի մոտ 850 միլիոն դոլարին համարժեք ապրանք են արտահանել ՌԴ, պայմանագրերի զգալի մասը նախատեսում էին տարաժամկետ վճարումներ, իսկ մի մասն էլ ռուբլով պետք է լինեին։ Ունենք ազդակներ, որ այդ կազմակերպություններն իրենց գործընկերների հետ փորձում են նորացված պայմանների շուրջ համաձայնության գալ»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս ամենով պայմանավորված` կան մի քանի գործոններ, որոնք տնտեսական ակտիվությունը զսպող միջոց կարող են հանդիսանալ։ Հավանական է, որ սա նաև հարկային եկամուտների նվազեցման կբերի։ Սակայն նախարարը նշում է, որ այս տարի նախատեսված ծախսերը չեն կրճատելու` դրանք կլինեն այն ծավալով, ինչ նախատեսված է 2022-ի բյուջեով։
Հիշեցնենք, որ
Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում քննարկում են գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու տարբերակը։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հատարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։