00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԻՆ նախարարին երկշաբաթյա հանգստի է ուղարկում

© Sputnik / Aram NersesyanՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր խուզարկություն է իրականացրել ԱԻՆ–ում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին 14 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ է տրամադրում։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov հարթակում։
«Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ»,– նշված է որոշման մեջ:
Փիլոյանին այդ ընթացքում կփոխարինի նրա առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի աղբյուրներն այսօր հաստատել էին այն լուրը, թե մարտի 28-ին ԱԻՆ–ում ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել։
«Հրապարակ» օրաթերթն էլ գրել էր, որ խուզարկություն է իրականացվում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։ Նշվում էր, որ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում ։
Լրահոս
0