https://arm.sputniknews.ru/20220328/mirzvojany-hhum-fransiaji-ev-amni-despaneri-het-qnnarkel-e-arcakhum-steghtsvats-iravitshaky-40275472.html
Միրզոյանը ՀՀ–ում Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպաների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Միրզոյանը ՀՀ–ում Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպաների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Նախարար կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Արցախի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը... 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T19:23+0400
2022-03-28T19:23+0400
2022-03-28T19:37+0400
արարատ միրզոյան
լին թրեյսի
անն լույո
ֆրանսիա
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40273664_0:0:1600:901_1920x0_80_0_0_5e419b264f146ff6a8faebf119a509f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 2 երկրի` ՀՀ–ում ԱՄՆ–ի դեսպան Լին Թրեյսիին և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Արցախի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։Լին Թրեյսիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներխուժման հարցին։Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարն ընդունել էր Հայաստանում ՌԴ–ի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
ֆրանսիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40273664_177:0:1600:1067_1920x0_80_0_0_56ba39d987aaf8499f9b929613e06f80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լին թրեյսի, անն լույո, ֆրանսիա, ամն, հայաստան
արարատ միրզոյան, լին թրեյսի, անն լույո, ֆրանսիա, ամն, հայաստան
Միրզոյանը ՀՀ–ում Ֆրանսիայի և ԱՄՆ–ի դեսպաների հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
19:23 28.03.2022 (Թարմացված է: 19:37 28.03.2022) Նախարար կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Արցախի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 2 երկրի` ՀՀ–ում
ԱՄՆ–ի դեսպան Լին Թրեյսիին և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողությունները, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Արցախի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
Լին Թրեյսիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներխուժման հարցին։
Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարն
ընդունել էր Հայաստանում ՌԴ–ի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: