00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիևն ուզում է գումար ստանալ ՌԴ-ի սառեցված ակտիվների դիմաց

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԿիև
Կիև - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Կիև
Բաժանորդագրվել
Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիային ուղղված հատուկ գործողության մեկնարկից հետո միայն ԵՄ-ում սառեցվել են 862 ռուսաստանցիների ու 53 ռուսական կազմակերպությունների ակտիվները:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ուկրաինայի իշխանությունն ուզում է հատուկ հիմնադրամ ստեղծել Արևմուտքի երկրների կողմից սառեցված ռուսական ունեցվածքը իրացնելու համար, որի դիմաց հույս ունի օպերատիվ կերպով պարտք վերցնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոյին:
Նրա խոսքով` հիմնադրամը, որում պետք է հավաքվի ռուսական ամբողջ սառեցված ունեցվածքը, դեռ չի ձևավորվել։ Ուստենկոն չի պարզաբանել՝ երբ դա կարող է տեղի ունենալ, նշել է միայն, որ միջոցները կարող են ստանալ միայն խաղաղության հաստատումից հետո։
«Եթե կան կալանքի տակ գտնվող տներ, ակտիվներ, զբոսանավեր, ֆուտբոլային ակումբներ և այլն, ապա այդ բոլոր նյութական ակտիվները կտեղափոխվեն միասնական նյութական հիմնադրամ», - ասել է Ուստենկոն:
Նրա խոսքով՝ այդ հիմնադրամին փոխանցվող գույքի չափով Կիևի կողմից կթողարկվեն պարտատոմսեր (բոնդեր), որոնք «անհապաղ կիրացվեն միջազգային շուկայում»:
Ուստենկոն ընդգծել է, որ նման բոնդերն արդեն «զգալի պահանջարկ ունեն», դրանց իրականացման ժամկետը «բառացիորեն շաբաթվա հարց է»: Նրա խոսքով՝ դա թույլ կտա խուսափել դատական քաշքշուկներից, որոնք անհնարին կդարձնեին ռուսական ակտիվների արագ իրացումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 33–րդ օրը։
Լրահոս
0