https://arm.sputniknews.ru/20220328/hh-qaghaqakanutjuny-mvoskvajum-legitim-harcadrumner-karogh-e-arajacnel-qaghaqaget-40272941.html
ՀՀ քաղաքականությունը Մոսկվայում լեգիտիմ հարցադրումներ կարող է առաջացնել․ քաղաքագետ
ՀՀ քաղաքականությունը Մոսկվայում լեգիտիմ հարցադրումներ կարող է առաջացնել․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Արցախում իրավիճակի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները ռուս խաղաղապահների մասին ինչ-որ կետում համընկնում են։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik... 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T19:41+0400
2022-03-28T19:41+0400
2022-03-28T19:41+0400
հայաստան
արցախ
ռուսաստան
ադրբեջան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40271476_0:7:1600:907_1920x0_80_0_0_42b6c714829c1ffc3f1fa11b701d6211.jpg
ՀՀ քաղաքականությունը Մոսկվայում լեգիտիմ հարցադրումներ է կառող է առաջացնել․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքականությունը Մոսկվայում լեգիտիմ հարցադրումներ է կառող է առաջացնել․ քաղաքագետ
Պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ կան հակասություններ, որոնք լեգիտիմ հարցադրումներ կարող են առաջացնել Մոսկվայում։ Եթե դաշնակից երկրի հետ կան գնահատականների տարբերություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ, շատ ավելի կոռեկտ կլիներ, եթե Երևանը դիվանագիտական ալիքներով այդ խնդիրը ռուսական կողմի հետ ճշտեր, հետո հանդես գար հայտարարությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում իրավիճակի և ռուս խաղաղապահների գործողությունների մասին։Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն անում է քայլեր, որոնք կարող են դրական չընկալվել Մոսկվայում։Սուրենյանցի կարծիքով՝ քիչ հավանական է այն դիտարկումը, թե Երևանի ու Բաքվի միջև որոշակի համաձայնություն կա հակառուսական տրամադրություններ ստեղծելու և այնպես անելու, որ ռուսական խաղաղապահը զորակազմը դուրս բերվի Արցախից։ Ըստ նրա, Ադրբեջանը պարզ է՝ ուզում է արժեզրկել կամ սահմանափակել ռուսական խաղաղապահ մանդատը՝ այն հաշվարկով, որպեսզի 3,5 տարի հետո ժամկետը չերկարացվի։ Իսկ ՀՀ իշխանության պարագայում գործ ունենք վերին աստիճանի ցցուն դրսևորված դիլետանտիզմի ու հակասական քայլերի հետ։«Մի կողմից բոլոր հարցերի պատասխանն այս իշխանությունը փորձում է գտնել Մոսկվայում, երբ ինչ-որ խնդիրներ են լինում․ գազատար, ռազմագերիներ, սահմանային միջադեպեր ևն, մյուս կողմից ցայտնոտային քայլեր են անում, օրինակ, Մինսկի խմբի ուղղությամբ, երբեմն ակնարկում են ՄԱԿ դիմելու հավանականության մասին։ Այսինքն, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը չունի կոնցեպցիա»,- մեկնաբանեց քաղաքագետը։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26-ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:Մարտի 28-ի ժամը 12-ի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40271476_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ecf2b73917d23e5368b5a7ce9875e3ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ռուսաստան, ադրբեջան, аудио, պոդկաստ
հայաստան, արցախ, ռուսաստան, ադրբեջան, аудио, պոդկաստ
ՀՀ քաղաքականությունը Մոսկվայում լեգիտիմ հարցադրումներ կարող է առաջացնել․ քաղաքագետ
Արցախում իրավիճակի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները ռուս խաղաղապահների մասին ինչ-որ կետում համընկնում են։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների նման մոտեցումը։
Պաշտոնական Երևանի քաղաքականության մեջ կան հակասություններ, որոնք լեգիտիմ հարցադրումներ կարող են առաջացնել Մոսկվայում։ Եթե դաշնակից երկրի հետ կան գնահատականների տարբերություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ, շատ ավելի կոռեկտ կլիներ, եթե Երևանը դիվանագիտական ալիքներով այդ խնդիրը ռուսական կողմի հետ ճշտեր, հետո հանդես գար հայտարարությամբ։ Այս մասին
Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախում իրավիճակի և ռուս խաղաղապահների գործողությունների մասին։
Ըստ նրա՝ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն անում է քայլեր, որոնք կարող են դրական չընկալվել Մոսկվայում։
«Օրինակ, երբ ադրբեջանցիները 5 առաջարկ ներկայացրին Հայաստանին, անհասկանալի էր, թե ինչու պաշտոնական Երևանը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, այն պարագայում, երբ գլոբալ հակադրության մարմիններում այդ ձևաչափը, ըստ էության, չի գործում։ Բացի այդ, հայ-ադրբեջանական հարաբերություններում միշտ միջնորդի առաքելություն ստանձնել է ոչ թե ԵԱՀԿ-ն, որը զբաղվում է բացառապես ԼՂ խնդրով, այլ Ռուսաստանը»,-նշեց Սուրենյանցը։
Սուրենյանցի կարծիքով՝ քիչ հավանական է այն դիտարկումը, թե Երևանի ու Բաքվի միջև որոշակի համաձայնություն կա հակառուսական տրամադրություններ ստեղծելու և այնպես անելու, որ ռուսական խաղաղապահը զորակազմը դուրս բերվի Արցախից։ Ըստ նրա, Ադրբեջանը պարզ է՝ ուզում է արժեզրկել կամ սահմանափակել ռուսական խաղաղապահ մանդատը՝ այն հաշվարկով, որպեսզի 3,5 տարի հետո ժամկետը չերկարացվի։ Իսկ ՀՀ իշխանության պարագայում գործ ունենք վերին աստիճանի ցցուն դրսևորված դիլետանտիզմի ու հակասական քայլերի հետ։
«Մի կողմից բոլոր հարցերի պատասխանն այս իշխանությունը փորձում է գտնել Մոսկվայում, երբ ինչ-որ խնդիրներ են լինում․ գազատար, ռազմագերիներ, սահմանային միջադեպեր ևն, մյուս կողմից ցայտնոտային քայլեր են անում, օրինակ, Մինսկի խմբի ուղղությամբ, երբեմն ակնարկում են ՄԱԿ դիմելու հավանականության մասին։ Այսինքն, մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը չունի կոնցեպցիա»,- մեկնաբանեց քաղաքագետը։
Այս իրավիճակում, նրա խոսքով, փորձագիտական շրջանակների համար ենթադրությունների լայն դաշտ է բացվում․ մի մասը ՀՀ քաղաքականության մեջ կարող են միտումներ տեսնել, մյուսները՝ դիլետանտիզմ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26-ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Մարտի 28-ի ժամը 12-ի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։