https://arm.sputniknews.ru/20220328/gazi-dimac-sahmanin-rublvov-vtsharely-sparvoghneri-sakagni-vra-arajzhm-chi-azdi-htskh-nakhagah-40261080.html
Գազի դիմաց սահմանին ռուբլով վճարելը սպառողների սակագնի վրա առայժմ չի ազդի. ՀԾԿՀ նախագահ
Գազի դիմաց սահմանին ռուբլով վճարելը սպառողների սակագնի վրա առայժմ չի ազդի. ՀԾԿՀ նախագահ
Sputnik Արմենիա
«Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T14:55+0400
2022-03-28T14:55+0400
2022-03-28T14:56+0400
գազ
գին
ռուբլի
սահման
հայաստան
գարեգին բաղրամյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1563/93/15639382_0:74:1600:974_1920x0_80_0_0_fb014d6f675a603a278e1b8d9c687afe.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսական գազի դիմաց սահմանին ռուսական ռուբլով վճարելու որոշումը սպառողներին մատակարարվող գազ գնի վրա ներկա պահին չի ազդի։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ նոր մեթոդաբանությունը դեռ չի հաստատվել, բայց կողմերի փոխադարձ համաձայնությամբ արդեն մեկ անգամ կիրառվել է։ Բաղրամյանի խոսքով` «Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։Բաղրամյանը պարզաբանեց, որ այս նույն տրամաբանությամբ, գազի դիմաց վճարումը ռուսական ռուբով հաշվարկելու դեպքում տարադրամի տատանումը` դրական, թե բացասական, վերահաշվարկվելու է հաջորդ տարի` սակագնի վերանայման ժամանակ` հօգուտ ռուսական կամ հայկական կողմի` ըստ իրավիճակի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1563/93/15639382_107:0:1500:1045_1920x0_80_0_0_20aaf5f8bfc46644cd44412ffab58c6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, գին, ռուբլի, սահման, հայաստան, գարեգին բաղրամյան
գազ, գին, ռուբլի, սահման, հայաստան, գարեգին բաղրամյան
Գազի դիմաց սահմանին ռուբլով վճարելը սպառողների սակագնի վրա առայժմ չի ազդի. ՀԾԿՀ նախագահ
14:55 28.03.2022 (Թարմացված է: 14:56 28.03.2022) «Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսական գազի դիմաց սահմանին ռուսական ռուբլով վճարելու որոշումը սպառողներին մատակարարվող գազ գնի վրա ներկա պահին չի ազդի։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Այն մեթոդաբանությունը, որ քննարկվել է «Գազպրոմի» հետ ու շուտով կընդունվի, մենք նախատեսում ենք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում քննարկել։ Ինչպես ՀԷՑ–ում, այնպես էլ «Գազպրոմ»–ում ուզում ենք ներդնել առաջիկա 10 տարիների համար որոշակի կայուն, արդյունքի վրա հիմնված գնային քաղաքականություն։ Ֆիքսեն որոշակի կորուստներ և ծախսեր, իսկ որոշակի տարիներ հետո պետք է ունենենք որոշակի արդյունքային ցուցանիշներ` կորստի նվազեցում, ծախսերի կրճատում»,– ասաց Բաղրամյանը` հավելելով, որ այս նոր մեթոդաբանության կիրառման դեպքում տարադրամի կուրսի տատանումների կամ գազի կորուստների հետևանքով ստացվող ֆինանսական տարբերությունները փոխհատուցվելու են կողմերին։
ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ նոր մեթոդաբանությունը դեռ չի հաստատվել, բայց կողմերի փոխադարձ համաձայնությամբ արդեն մեկ անգամ կիրառվել է։ Բաղրամյանի խոսքով` «Գազպրոմը» գազի իրացման արդյունքում շուրջ 2 մլրդ դրամ ավել գումար է ստացել, որը սակագների վերահաշվարկի ժամանակ պակասեցվել է ընկերության սպասվող շահույթից։
Բաղրամյանը պարզաբանեց, որ այս նույն տրամաբանությամբ, գազի դիմաց վճարումը ռուսական ռուբով հաշվարկելու դեպքում տարադրամի տատանումը` դրական, թե բացասական, վերահաշվարկվելու է հաջորդ տարի` սակագնի վերանայման ժամանակ` հօգուտ ռուսական կամ հայկական կողմի` ըստ իրավիճակի։