00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեք սկսենք փոքր քայլերից, բայց վերջապես սկսենք

© Sputnik / Aram GareginyanՏարեց մարդիկ շախմատ են խաղում Երևանում
Տարեց մարդիկ շախմատ են խաղում Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Տարեց մարդիկ շախմատ են խաղում Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ այսօր որևէ մեկն առաջարկում է ինչ-որ բան անել պատերազմի հետևանքով ստեղծված ծանր վիճակից դուրս գալու համար, անմիջապես հնչում է համազգային պատասխանը՝ բայց ի՞նչ կարող ենք անել, երբ մեզնից այնքա՜ն քիչ բան է կախված։
Այնինչ, իրական պատասխանը հենց հարցի մեջ է պարփակված՝ ուրեմն անենք այն, ինչը միայն ու միայն մեզնից է կախված։ Կամ չանենք այն, ինչը մեզ ոչ ոք չի պարտադրում, և ինչը ոչ մի կերպ չի օգնում գործին։
Օրինակ։ Կա՞ արդյոք մի երկիր, որը՝ գտնվելով գրեթե պատերազմական վիճակում, երբ թիվ մեկ դերը պատկանում է ո′չ երկրի ղեկավարին, ո′չ էլ նույնիսկ պաշտպանության նախարարին, այլ Գլխավոր շտաբի պետին, տևական ժամանակ մնա առանց այդ թիվ մեկ դերակատարի։ Ինձ թվում է, որ ողջ աշխարհում կա ընդամենը մեկ այդպիսի պետություն։ Դա Հայաստանն է։
Բարձրաստիճան զինվորականներից ոմանք, որոնք հրաշալի գիտեն, որ պատերազմական գործողություններն անմիջականորեն գլխավորում է Գլխավոր շտաբը՝ իր պետով, պարզապես շոկի մեջ են։
Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը զարմացած հարց է տալիս. «Ինչո՞ւ է ձեր վարչապետը գլխատել Պաշտպանության նախարարությունը՝ զրկելով նրան Գլխավոր շտաբից, չէ՞ որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանում գոյություն չունի Գլխավոր շտաբի պետ»։ Դե ասեք խնդրեմ՝ ի՞նչ պատասխան տանք գեներալին, որը 30 տարի առաջ այնքան շատ բան է արել մեր բանակի կազմավորման ու կայացման համար։
Կամ՝ արդյո՞ք Արցախի արևելքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների փորձը վերջապես համոզեց մեզ, թե որքան վտանգավոր է մեր իսկ կողմից առաջ քաշած «զորքերի հայելային հետքաշման«, մեղմ ասած, բավական տարօրինակ գաղափարը։ Չէ՞ որ երբ դու բարեխղճորեն հետ ես քաշվում և բացարձակ ոչ մի լծակ չունես ստիպելու հակառակորդին նույնն անել, նա պարզապես գրավում է քո լքած դիրքերը։ Ու քեզ մնում է միայն հուսալ, որ խաղաղապահների հորդորները տեղ կհասնեն։
Կամ։ Արդյո՞ք աղետալի պարտությունից հետո մենք սկսեցինք ուսումնասիրել տարբեր երկրների՝ պատերազմ վարելու փորձը։ Չէ՞ որ մինչև հիմա տարիներ շարունակ քննարկում էինք հիմնականում միայն զինված ուժերի կազմավորման եղանակներն ու տարբերակները։
Դա էլ, իհարկե, անչափ կարևոր է, բայց մարդկային ուժի և ռազմական տեխնիկայի գերակայություն ունեցող հակառակորդի դեմ պատերազմելու ձևերի և հնարքների հետ այնքան էլ անմիջական կապ չունի։ Խիստ կասկածում եմ նույնիսկ, որ վերլուծել ենք Ղարաբաղյան առաջին պատերազմի փորձը, երբ հակառակորդը էլի թե′ մարդուժի, թե′ զենքի ու զինամթերքի մեծ առավելություն ուներ, բայց ջախջախիչ պարտություն կրեց։
Եկեք նաև ևս մեկ անգամ մտածենք՝ արդյոք ճի՞շտ ենք վարվում, երբ բանակցությունների կազմակերպման համար կրկին հրավիրում ենք Մինսկի խմբին։ Արդյոք հաշվի առնո՞ւմ ենք երկու կարևոր հանգամանք։
Առաջին, եթե հիշում եք, միջնորդների որդեգրած երեք սկզբունքներից հենց առաջինն էր՝ պիտի բացառվի ուժի կիրառումը։ Սակայն երբ Ադրբեջանը՝ թքած ունենալով այդ սկզբունքի վրա, պատերազմ հրահրեց, համանախագահները իսկի ծպտուն չհանեցին։ Եվ երկրորդ, նախկինում բոլոր երեք համանախագահներն անընդհատ շեշտում էին՝ ոչ մի տարաձայնություն չունենք։ Արդյո՞ք այս միակարծությունը կշարունակվի նաև այսօրվա լարված միջազգային պայմաններում։
Եվ վերջապես, էնպիսի տարօրինակ վարքագիծ ենք տեսնում, որ մարդ ակամա մտածում է՝ իսկ արդյո՞ք մենք իրոք գտնվում ենք արտակարգ պայմաններում, որոնք ամեն օր սպառնում են Արցախի և Հայաստանի անվտանգությանը։ Էդպիսի պայմաններում որևէ այլ երկրում պաշտպանության նախարարը իր գործը թողած զբաղվո՞ւմ է իր գլխավորած կուսակցության թեկնածուին տեղական ընտրություններում սատարելով։ Արդյո՞ք այդ արտակարգ պայմաններում բյուջեի գումարները որևէ երկրում ծախսվում են ոչ թե սահմանային դիրքերը գոնե ինչ-որ չափով ամրացնելու, այլ ղեկավարներից մեկի համար 200 հազար դոլար արժողությամբ նոր մեքենայի ձեռքբերման համար։ Կամ արդյո՞ք հիմա այն պահն է, երբ կարելի է ավելի քան 10-հոգանոց պատվիրակություն ուղարկել հեռավոր Բալի։
Հիմա գոնե համաձայնե′ք, որ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար պարտադիր չէ փնտրել մեկ ընդհանուր հիմնական ելք, մանավանդ, որ այն չկա։ Ախր, այդ նույն նպատակին հնարավոր է հետևողականորեն հասնել առանձին փոքր քայլերով։ Ինչպես ասում էր Ամերիկայի նախկին նախագահներից մեկը՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ կարճ ժամանակում կիրագործենք մեր ուզածը, բայց պետք է վերջապես ինչ-որ բանից սկսել։ Սկսենք փոքր քայլերից։
Լրահոս
0