00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

© Sputnik / Hasmik GrigoryanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Բաժանորդագրվել
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշները 10 քաշային կարգերից յոթում են մտնելու պայքարի մեջ։ Ինչպես միշտ, հայ ըմբիշներից յուրաքանչյուրը իր քաշային կարգում հաղթողի հավակնորդների ցանկում է։ Մրցումների առաջին օրը հինգ քաշային կարգերից չորսում մենք ունեինք մեր ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Բուդապեշտում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը տոնելով երեք հաղթանակ՝ կգոտեմարտի ոսկե մեդալի համար։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը երկու տպավորիչ և միևնույն ժամանակ դժվարին հաղթանակներից հետո նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։ Հայ ըմբիշը նախ 3։1 հաշվով առավելության հասավ թուրք Սալահատին Կիչսալայանի նկատմամբ, ապա 5։1 հաշվով հաղթեց գերմանացի Կևին Հենկելին։ Եզրափակիչ դուրս գալու համար Արմանը գոտեմարտեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ։
Հայ ըմբիշը հաղթեց թուրքին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Արմանը շատ վստահ էր զգում իրեն գորգի վրա ու առաջին մրցափուլում իր կամքն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում հայ ըմբիշը առաջ անցավ 4։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում կողմերը միավորներ փոխանակեցին, ինչի շնորհիվ էլ Արման Անդրեասյանը հաղթեց 6։2 հաշվով։ Եվրոպայի չեմպիոնին որոշելու գոտեմարտում հայ ըմբիշը վաղը մրցելու է վրացի Զուրաբի Յակոբաշվիլիի հետ։
57 կգ քաշային կարգում Մանվել Խնձրցյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից, որում 11։6 հաշվով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Անատոլի Բուռույանի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը վստահ մենամարտ անցկացրեց թուրք ՄուհամեդԿարավուսի հետ։ Առաջին մրցափուլում 0։4 հաշվով պարտվելիս Խնձրցյանը բեկեց գոտմարտի ընթացքն ու առաջ անցավ 6։4 հաշվով։ Իսկ փոքրիկ ընդմիջումից հետո հայ ըմբիշի գրոհը վերջակետ դրեց գոտեմարտին։
Իրար հետևից վաստակելով ութ միավոր՝ Խնձրցյանը հաղթանակի հասավ ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով։ Կիսաեզրափակիչում Մանվելի մրցակիցը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ալեքսանդր Եգորովն էր։ Հայ ըմբիշի գործողություններում լուրջ լարվածություն կար, ու նրա սխալներից օգտվելով՝ 2019 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Եգորովը հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ։ Իսկ Խնձրցյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Հայ ըմբիշը զիջելով 0։4 հաշվով՝ հանդիպման վերջում ջախջախեց թուրք մրցակցին
65կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտում 6։4 հաշվով հաղթելով սերբ Ստեվան Միչիչին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց լեհ Քշիշտոֆ Բիենկոֆսկիին։ Իսկ 79կգ քաշային Արման Ավագյանը իր մեկնարկային գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Աշիրովին։ Բայց քանի որ Աշիրովը հասավ մինչև եզրափակիչ, Ավագյանը իրավունք վաստակեց սփոփիչ գոտեմարտի միջոցով պայքարել բրոնզե մեդալի համար։
Ազատ ոճային ըմբիշների Եվրոպայի առաջնությունում վաղը մարզիկները պայքարի մեջ կմտնեն ևս հինգ քաշային կարգերում։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (92 կգ)։ Վաղը կկայանան նաև եզրափակիչ և երրորդ տեղի համար գոտեմարտերը հինգ քաշային կարգերում։
Լրահոս
0