00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևային կայանները բեռ են դարձել պետության համար. Սանոսյան

© Sputnik / Aram NersesyanԱրևային կայաններ Թալինում
Արևային կայաններ Թալինում - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Արևային կայաններ Թալինում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի գնահատմամբ` արևային էլեկտրաէներգիայի ոլորտը ՀՀ–ում մինչև հիմա ճիշտ ուղղությամբ չի զարգացել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արևային կայանները բեռ են դարձել պետության համար։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մեր բոլորի մոտ կա տպավորություն, որ արևային կայանները հրաշք են, և հնարավորինս պետք է ամբողջ երկիրն արևային կայաններով պատել։ Դա ամենևին այդպես չէ, որովհետև գործող կարգավորումներով այդ արևային կայանները երբեմն պետության համար դառնում են բեռ։ Դրանք հստակ ժամային գրաֆիկ ունեն, ու երեկոյան ժամերին, երբ ավելի շատ հոսանքի կարիք կա, արևային կայանը չի աշխատում։ Պետությունը ստիպված այլ կայաններն անընդհատ աշխատացնում է, որպեսզի էլեկտրաէներգիա արտադրի ու մատակարարի բնակչությանը»,– ասաց Սանոսյանը։
Ստեղծված իրավիճակի փոփոխության և ՀՀ արևային պոտենցիալը ճիշտ օգտագործելու համար տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը երկու հիմանական անելիք նշեց` Հայաստան–Վրաստան ու Հայաստան–Իրան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, որպեսզի հնարավոր լինի ցերեկն արտադրված ավել էլեկտրաէներգիան արտահանել, երկրորդը` արևային կայաններում կիրառել նոր` մարտկոցային համակարգեր` ցերեկն ավել արտադրված էլեկտրաէներգիան կուտակելու և երեկոյան կուտակածն օգտագործելու համար։
«Եթե կարճ գնահատական տամ` մինչև հիմա այնքան էլ ճիշտ ուղղությամբ չէ ոլորտը զարգանում։ Երբեմն պետության վրա բեռն ավելանում է։ Պետությունը պարտավորվում է արևային կայան տեղադրած տնտեսվարողից 20-30 տարի արտադրած էլեկտրաէներգիան գնել։ Որ ժամին կայանն աշխատում է, այդ ժամին հոսանք է տալիս։ Բայց գալիս է մի ժամ, որ կայանը չի արտադրում, իսկ պետությունը պարտավոր է բնակչին հոսանք տալ»,– պարզաբանեց Սանոսյանը։
Անդրադառնալով ոլորտի այլ արտադրողերին` Սանոսյանը հայտնեց, որ վերազինման աշխատանքներն ավարտված են, Մեծամորի ատոմակայանն այսօր 98 տոկոս հզորությամբ է աշխատում` նախկին 92 տոկոսի փոխարեն, որի շնորհիվ 40 ՄՎտ հավելյալ էլեկտրաէներգիա է արտադրում։ Երևանի ՋԷԿ–ն աշխատում է ամբողջ` 250 ՄՎտ հզորությամբ։
Երևանի բազմահարկ շենքերում շարունակվում են արևային վահանակներ տեղադրվել
Լրահոս
0