00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձակուրդ չտալու դեպքում գործատուն կտուգանվի. օրենքում փոփոխություններ են նախատեսվում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԳրասենյակ
Գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 28.03.2022
Գրասենյակ
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետը մանրամասնել է, թե հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծում փոփոխություններն ում են վերաբերվելու։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» լրամշակված նախագծով աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում տուգանք է նախատեսվում։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Աշխատողները տարիներով չեն օգտվում ամենամյա արձակուրդից, ուստի մենք փոփոխություն ենք նախատեսել. այն պարագայում, երբ գործատուն չշարունակի 2.5 տարի հետո արձակուրդ տրամադրել աշխատողին, ապա կկիրառվի տուգանք` ամենամսյա աշխատավարձի 0.15 տոկոսի չափով։ Իսկ եթե աշխատողը չի ուզում մեկնել արձակուրդի, ապա 2.5 տարի հետո գործատուն իր իսկ հրամանով կարող է նրան ուղարկել արձակուրդի»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` եթե գործատուն իր աշխատանքը չի հասցնում, դա չի նշանակում, որ պետք է աշխատողին արտաժամյա աշխատանքի հրավիրի` կան բացառիկ դեպքեր, որի պարագայում կարող են աշխատանքի կանչել։
Նոր նախագծով առաջարկվում է, որ ղեկավար անձինք չվարձատրվեն արտաժամյա աշխատանքի համար, սակայն նրանց էլ լրացուցիչ արձակուրդ կտրամադրվի։
Սարգսյանը հայտնեց, որ գործող օրենքում նշված է` եթե հաստիքների կրճատում պետք է լինի, գործատուն ինքն է որոշում` ում կրճատել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ հաստիքների կրճատման ժամանակ զինվորական ծառայություն կատարելիս հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների անդամներին աշխատանքը պահելու նախապատվության տրվի։
Բացի այդ, առաջարկվում է, որ կրծքով կերակրող մայրերը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը (նախկին 1.5 տարեկանի փոխարեն) իրավունք ունենան 3 ժամը մեկ երեխային կերակրելու համար տրվող 30 րոպեանոց ընդմիջման ժամերը միացնել իրար, և մայրն ինքը կորոշի` երբ օգտագործի դրանք։
Իսկ, ահա, երեխաների դեպքում, եթե գործող կարգավորումներով 14-16 տարեկաններին թույլատրվում էր աշխատել շաբաթական 24 ժամ, ապա նախագծով առաջարկվում է դարձնել շաբաթական մինչև 10 ժամ։ Կենսաթոշակի տարիքում գտնվող անձին աշխատանքի ընդունելիս պայմանագրի ժամկետը գործող` կոնկրետ ժամկետի փոխարեն, կարող է լինել անժամկետ պայմանագիր։ Ինչ վերաբերում է հերթափոխով աշխատողներին, ապա առաջարկվում է շաբաթական առավելագույնը երկու 24 ժամ աշխատելու փոխարեն սահմանվի չորս 12 ժամով աշխատելու հնարավորություն։
Հավելենք, որ նախագիծն այժմ հանրային քննարկման է ներկայացվել, այն ուղարկել են նաև տարբեր մարմիններ` կարծիքներ ստանալու համար։ Դրանից հետո ամփոփվելու են ստացված կարծիքները և ուղարկելու կառավարություն։
Լրահոս
0