https://arm.sputniknews.ru/20220328/ajakcel-zinvornerin-petutjany-mipy-zu-um-mardu-iravunqneri-apahovman-masin-40277777.html
Աջակցել զինվորներին, պետությանը. ՄԻՊ–ը` ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովման մասին
Աջակցել զինվորներին, պետությանը. ՄԻՊ–ը` ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովման մասին
Sputnik Արմենիա
Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T20:13+0400
2022-03-28T20:13+0400
2022-03-28T20:13+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
բանակ
մարդու իրավունքներ
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40276790_0:97:1600:997_1920x0_80_0_0_bdfd559488a09687d827b2ceb831eba1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում մշտապես աջակցում է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու լուծումներ առաջարկելով։Այս մասին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։Գրիգորյանը շեշտել է, որ գործունեության ժամանակ նաև աջակցություն է տրամադրվում պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը, վերահսկվում են պետական մարմինները՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։Նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները։ Դրանք վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն:Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր։Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ:Նիստին մասնակցել են Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության, քննչական կոմիտեի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40276790_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c9e6b7373c3383a6a8291d668d65793b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, բանակ, մարդու իրավունքներ, նիստ
հհ միպ, քրիստինե գրիգորյան, բանակ, մարդու իրավունքներ, նիստ
Աջակցել զինվորներին, պետությանը. ՄԻՊ–ը` ԶՈւ-ում մարդու իրավունքների ապահովման մասին
Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Զինված ուժերում մարդու իրավունքների ապահովմանն ուղղված գործունեության շրջանակներում մշտապես աջակցում է զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին` վեր հանելով նրանց հուզող խնդիրներն ու լուծումներ առաջարկելով։
Այս մասին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն ասել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ԶՈւ–ում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ, տեղեկացնում են
ՄԻՊ աշխատակազմից։
Գրիգորյանը շեշտել է, որ գործունեության ժամանակ նաև աջակցություն է տրամադրվում պետությանը, տվյալ դեպքում զինված ուժերին` նպաստելով զինված ուժերի բոլոր անդամների իրավունքների պաշտպանությանը եւ խթանմանը, վերահսկվում են պետական մարմինները՝ երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքի անվերապահ ապահովումը:
Պաշտպանը նշել է, որ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովման կարևոր մեխանիզմ է նաև Պաշտպանին առընթեր փորձագիտական այս խորհուրդը, որի աշխատանքներն անհրաժեշտ է ակտիվացնել։
Նիստի ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Իրավունքի գերակայության վրա հիմնված կարգապահությունը՝ որպես զինված ուժերում մարդու իրավունքների երաշխիք» արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած առաջարկությունները։
Դրանք վերաբերում են իրենց իրավունքների վերաբերյալ զորակոչիկների առավել արդյունավետ իրազեկման, պաշտպանական գերատեսչության կողմից առավել թիրախային ու ժամանակին հաղորդակցության իրականացման, սպայական անձնակազմի վերապատրաստման ու երաշխիքների ամրապնդման, հոգեբան-սպաների պատրաստմանն ու շարունակական վերապատրաստմանը և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ առանց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության երաշխավորման, հնարավոր չէ ապահովել երկրի անվտանգությունը, ինչպես նաև հնարավոր չէ ունենալ արդյունավետ զինված ուժեր։
Նշվել է, որ Պաշտպանի աշխատակազմում ակտիվ վարույթներում են գտնվում խաղաղ պայմաններում զինծառայողների մահացության դեպքերով մի շարք դիմում-բողոքներ ու սեփական նախաձեռնությամբ քննարկումներ։
Խորհրդի նիստում քննարկվել են նաև վարժական հավաքների հետ կապված օրենսդրական և գործնական խնդիրները, ներկայացվել են լուծման առաջարկներ:
Պետական մարմինների ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումները բարձրացված խնդիրների վերաբերյալ, մտքեր են փոխանակել բանակում կարգապահության բարձրացման մեխանիզմների մշակման հարցերի շուրջ, ձեռք են բերվել պայմանավորվածություն համատեղ աշխատելու առկա խնդիրները վեր հանելու ու լուծումներ գտնելու վերաբերյալ:
Նիստին մասնակցել են Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, պատգամավորներ, Անվտանգության խորհրդի գրասենյակի, պաշտպանության նախարարության, դատախազության, քննչական կոմիտեի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։