https://arm.sputniknews.ru/20220328/adrbejany-hvogh-e-nakhapatrastum-arcakhi-ughghutjamb-nvor-hardzakum-skselu-hamar-akh-40283527.html
Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար. ԱԽ
Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար. ԱԽ
Sputnik Արմենիա
Անվտանգության Խորհուրդն անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը։ 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T22:26+0400
2022-03-28T22:26+0400
2022-03-28T22:32+0400
անվտանգության խորհուրդ
հայաստան
արցախ
փառուխ
խաղաղապահներն արցախում
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283463_0:83:1600:983_1920x0_80_0_0_591e50c5e167ef05adc90a86474c7ced.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր հրավիրված նիստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը գնահատում է խիստ լարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը, սակայն ռուս խաղաղապահները մարտի 28–ին վերահաստատեցին, որ Փառուխն իրենց հսկողության տակ է։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40283463_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1361cf2f814efe7857993c031cd66167.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության խորհուրդ, հայաստան, արցախ, փառուխ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ
անվտանգության խորհուրդ, հայաստան, արցախ, փառուխ, խաղաղապահներն արցախում, արցախյան պատերազմ
Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար. ԱԽ
22:26 28.03.2022 (Թարմացված է: 22:32 28.03.2022) Անվտանգության Խորհուրդն անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր հրավիրված նիստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը գնահատում է խիստ լարված։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ «Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»,–ասվում է հայտարարության մեջ:
Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին
ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց
Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը, սակայն ռուս խաղաղապահները
մարտի 28–ին վերահաստատեցին, որ Փառուխն իրենց հսկողության տակ է։