https://arm.sputniknews.ru/20220328/adrbejann-ogtvelu-e-ajn-iravitshakic-vorum-gtnvum-e-rusastany-sejran-ohanjan-40263608.html
Ադրբեջանն օգտվելու է այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանը. Սեյրան Օհանյան
Ադրբեջանն օգտվելու է այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանը. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի դիտարկմամբ` ՀԱՊԿ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունն ու զարգացումներն այնպիսին են, որ ցանկացած լարման օջախ ազդելու է... 28.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-28T15:49+0400
2022-03-28T15:49+0400
2022-03-28T17:50+0400
հայաստան
սեյրան օհանյան
փառուխ
խաղաղապահ
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35118505_0:83:1600:983_1920x0_80_0_0_cf90ac19a3efce8f1034dad0d628b05f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանն օգտվելու է այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանը` հաշվի առնելով ռուս–ուկրաինական խնդիրները։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքների ու հարձակումների մասին։«Անվտանգային ամբողջ համակարգը ՀԱՊԿ տարածաշրջանում այսօր բավականին լուրջ վիճակում է գտնվում, ռազմաքաղաքական իրադրությունն ու զարգացումները բավականին բարդ են, և ցանկացած լարման օջախ ի վերջո ազդելու է ՀԱՊԿ տարածաշրջանի տարբեր սահմանային կամ սահմանակից երկրների վրա,այդ թվում` Հարավային Կովկասում` Հայաստանի վրա։ Դրա համար մենք յուրաքանչյուր պահի պիտի սպասենք ռազմական գործողություների, պետք է սպասենք պատերազմի։ Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,– ասաց Օհանյանը։Այս համատեքստում ՀՀ իշխանությունների քայլերը նա անհամաչափ ու դանդաղ որակեց` միաժամանակ պնդելով, որ Արցախի ու Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են արագ վերականգնվելու ու սահմանների պաշտպանությունն իրականացնելու։Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` այդ մասին է վկայում նաև Արցախում ու ՀՀ սահմաններում Ադրբեջանի առաջխաղացումը։«Մեր պարտքն է բոլոր այդ ուղղություններում փակել բոլոր այն ճանապարհները, որոնցում Ադրբեջանը կարող է սադրանքի գնալ»,– ասաց Օհանյանը։Անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած առաջխաղացմանը և դրա համար հայկական կողմից ՌԴ խաղաղապահներին ուղղված քննադատություններին, Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց. «ՀՀ իշխանությունները ամեն ինչ գցում են ուրիշի վրա, միայն թե իրենք ոչ մի բանով չզբաղվեն»։Նախկին նախարարը շեշտեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Կովկասում անհրաժեշտ է ու բխում է նաև հայկական կողմի շահերից։ Դրա համար, նրա համոզմամբ, Հայաստանը միջազգային հարթակներում պետք է ամեն ինչ անի խաղաղապահների` 3 տարի հետ լրացող մանդատը ևս 5 տարով երկարացնելու համար։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/08/35118505_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9bc41e2b04f69a2fa58ea108aa38537c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, փառուխ, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան
հայաստան, սեյրան օհանյան, փառուխ, խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան
Ադրբեջանն օգտվելու է այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանը. Սեյրան Օհանյան
15:49 28.03.2022 (Թարմացված է: 17:50 28.03.2022) ՀՀ պաշտպանության նախկին նախարարի դիտարկմամբ` ՀԱՊԿ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունն ու զարգացումներն այնպիսին են, որ ցանկացած լարման օջախ ազդելու է նաև Հայաստանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ադրբեջանն օգտվելու է այն իրավիճակից, որում գտնվում է Ռուսաստանը` հաշվի առնելով ռուս–ուկրաինական խնդիրները։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` խոսելով Արցախում ադրբեջանական կողմի վերջին սադրանքների ու հարձակումների մասին։
«Անվտանգային ամբողջ համակարգը ՀԱՊԿ տարածաշրջանում այսօր բավականին լուրջ վիճակում է գտնվում, ռազմաքաղաքական իրադրությունն ու զարգացումները բավականին բարդ են, և ցանկացած լարման օջախ ի վերջո ազդելու է ՀԱՊԿ տարածաշրջանի տարբեր սահմանային կամ սահմանակից երկրների վրա,այդ թվում` Հարավային Կովկասում` Հայաստանի վրա։ Դրա համար մենք յուրաքանչյուր պահի պիտի սպասենք ռազմական գործողություների, պետք է սպասենք պատերազմի։ Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»,– ասաց Օհանյանը։
Այս համատեքստում ՀՀ իշխանությունների քայլերը նա անհամաչափ ու դանդաղ որակեց` միաժամանակ պնդելով, որ Արցախի ու Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են արագ վերականգնվելու ու սահմանների պաշտպանությունն իրականացնելու։
«ՀՀ բանակը, Արցախի պաշտպանության բանակը ունեն բոլոր հնարավորությունները, ` արագ որոշումներ ընդունելու, ԶՈւ–ն արագ համալրելու և սահմանում նորմալ իրավիճակ ստեղծելու կարողությունները։ Դա նշանակում է, որ նրանցից չեն պահանջում կամ ՀՀ իշխանությունների կողմից նորմալ, հստակ հրամաններ չեն ստացել»,– ասաց Օհանյանը։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` այդ մասին է վկայում նաև Արցախում ու ՀՀ սահմաններում Ադրբեջանի առաջխաղացումը։
«Մեր պարտքն է բոլոր այդ ուղղություններում փակել բոլոր այն ճանապարհները, որոնցում Ադրբեջանը կարող է սադրանքի գնալ»,– ասաց Օհանյանը։
Անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած առաջխաղացմանը և դրա համար հայկական կողմից ՌԴ խաղաղապահներին ուղղված քննադատություններին, Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց. «ՀՀ իշխանությունները ամեն ինչ գցում են ուրիշի վրա, միայն թե իրենք ոչ մի բանով չզբաղվեն»։
Նախկին նախարարը շեշտեց, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Կովկասում անհրաժեշտ է ու բխում է նաև հայկական կողմի շահերից։ Դրա համար, նրա համոզմամբ, Հայաստանը միջազգային հարթակներում պետք է ամեն ինչ անի խաղաղապահների` 3 տարի հետ լրացող մանդատը ևս 5 տարով երկարացնելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին
ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց
Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը։