00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու մասին Ուկրաինայի ԱԽՔ–ի խոսքերը վրդովմունք են առաջացրել

CC BY-SA 4.0 / Офіс Президента України / Олексі́й Мячесла́вович Дані́лов (cropped and resized)Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մասին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել Թբիլիսիում ՝ թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության շրջանում․ գրում է Sputnik Գրուզիան։
«Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին (և մյուսներին) հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից և բացել մեր քաղաքների և գյուղերի ավերման երկրորդ ճակատը, որպեսզի վրացի կանայք և երեխաները մահանա՞ն։ Ճի՞շտ է»,- ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամ, պատգամավոր Սանդրո Ռակվիաշվիլիի կարծիքով՝ «հայտարարությունը անհանդուրժելի է»:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ հայտարարությունը տհաճ տպավորություն է թողել, քանի որ պատերազմի ընդլայնումը և ռազմաճակատների բացումը անցանկալի են բոլորի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ «այլ երկրների տարածքներում ՌԴ–ի համար լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ»:
Մասնավորապես, Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցչի ռազմաքաղաքական երևակայությունները վերաբերում էին Արցախին, Վրաստանին և Մերձդնեստրին։
Լրահոս
0