https://arm.sputniknews.ru/20220327/rusukrainakan-hajvord-banakcutjunnery-kkajanan-turqiajum-hajtni-en-orery-40240116.html
Ռուս–ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Թուրքիայում. հայտնի են օրերը
Ռուս–ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Թուրքիայում. հայտնի են օրերը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է... 27.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-27T19:22+0400
2022-03-27T19:22+0400
2022-03-27T23:17+0400
ռուսաստան
ուկրաինա
բանակցություն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39490516_0:193:3298:2048_1920x0_80_0_0_042b9cf3efedead69f40fb9dcfa97d85.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան։Նա նշել է, որ բանակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 27-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram-ալիքում գրեց, որ այսօր ուկրաինական կողմի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հերթական հանդիպումն է եղել։ Որոշվել է առերես հանդիպում կազմակերպել Ուկրաինայի պատվիրակության հետ մարտի 29-30-ը:Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին առցանց ձևաչափով։ Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39490516_320:0:3051:2048_1920x0_80_0_0_e8d60e28ea25181e8fac22c994759144.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, բանակցություն, պատերազմ
Ռուս–ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Թուրքիայում. հայտնի են օրերը
19:22 27.03.2022 (Թարմացված է: 23:17 27.03.2022) ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան։
Նա նշել է, որ բանակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 27-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։
«Տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել ենք բանակցությունների հերթական փուլն անցկացնել Թուրքիայում մարտի 28-30-ը», - հայտարարել է նա:
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram-ալիքում գրեց, որ այսօր ուկրաինական կողմի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հերթական հանդիպումն է եղել։ Որոշվել է առերես հանդիպում կազմակերպել Ուկրաինայի պատվիրակության հետ մարտի 29-30-ը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին առցանց ձևաչափով։ Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր: