00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քեմալիստների առասպելը հօդս է ցնդում․ Նիշանյանի բառարանի պահանջարկը մեծանում է Թուրքիայում

© Sputnik / Tigran HakobyanՍևան Նիշանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Սևան Նիշանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Սևան Նիշանյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին ճանաչում են որպես թուրքերենի ստուգաբանական բառարանի և Թուրքիայի աշխարհագրական անվանումների (դրանց ծագումնաբանության նշումով) շտեմարանի ստեղծող։ Եվ բառարանի ընթերցողների թիվն ավելանում է։
Սևան Նիշանյանի բառարանը ամենաշատ մեջբերվող ստուգաբանական բառարանն է Թուրքիայում։ Այդպիսի հետազոտությունները դատի չեն հանգեցնում, ինչպես 50-60-ական թվականներին, բայց միևնույնն է՝ խիստ անհարմար են (առաջին հերթին հենց հեղինակի և հասարակության մեջ նրա դիրքի համար)։
2002թ․-ին լույս տեսած բառարանն այն ժամանակ կոշտ դիմադրության արժանացավ Թուրքիայի գիտական շրջանակներում, քանի որ թուրքերեն բառերի 80 տոկոսը այնտեղ նշված է որպես փոխառված։ Բառարանի դեմ փաստարկ գտնելը շատ հեշտ էր․ հայը չի կարող թուրքերից լավ իմանալ թուրքերեն (թեև Նիշանյանը ծնվել ու մեծացել է Թուրքիայում և բանասիրական կրթություն ունի)։ Բայց վերջին 8-9 տարվա ընթացքում բառարանն ավելի ու ավելի պահանջված է դառնում հետազոտողների շրջանում (հատկապես՝ երիտասարդ սերնդի), և հիմա օրական 80-90 հազար մարդ է դիտում դրա առցանց տարբերակը։
Էլ ավելի շատ թշնամական արձագանքների է արժանացել նրա IndexAnatolicus-ը, որը հրապարակվել է 2010 թվականին և ժամանակակից Թուրքիայի տեղանունների ստուգաբանական ուսումնասիրություն է։ Այդ նախագծերի մասին Sputnik Արմենիան զրուցել է դրանց հեղինակի հետ։ Իր հետազոտությունների համար Նիշանյանը երկու տարի բանտ է նստել, ինչից հետո կարողացել է մեկնել Հունաստան։ Հայկական անձնագրի առկայության պատճառով Հունաստանում նրան ապաստան չեն տվել և ուղարկել են Հայաստան։

Ոչ թե «հայկականացնում» էր, այլ ուսումնասիրում

Առաջին հերթին նշենք, որ նրա բառարանում առկա 17 հազար հոդվածներից հայկական բառերն ընդամենը 60-ն են (ինչը հերքում է այն պնդումը, որ նա նպատակ է ունեցել «հայկականացնել» թուրքերենը)։
Շատ են արաբերենից փոխառությունները՝ 17 հազար հոդվածից 4,5 հազարը։ Բառերի թեմաները տարբեր են` ոչ միայն կրոնական, այլև հոգևոր արժեքների հետ կապված, օրինակ` այնպիսի հիմնային բառեր, ինչպիսիք են aile («ընտանիք») կամ cumhurriyet («հանրապետություն»)։ Բավականին շատ են փոխառությունները նաև պարսկերենից, իսկ 19-րդ դարից սկսած` ավելանում է ֆրանսերենից փոխառված բառերի թիվը։
Նշենք, որ հայերենում կամ ռուսերենում նույնպես քիչ չեն փոխառությունները, բայց որևէ լուրջ բանասեր-ռուսաբանի մտքով չի անցնի ստուգաբանական բառարանը անվավեր հայտարարել միայն այն պատճառով, որ այն գերմանացի է գրել (Մաքս Ֆասմերը)։ Վաղուց արդեն գիտական փաստ է, որ ռուսերենում անգամ «հաց» («хлеб») կամ խրճիթ («изба») պարզ բառերը փոխառություններ են, թեև՝ շատ վաղ շրջանի։ Բայց Թուրքիայում բառերի և տեղանունների ծագումը մինչև օրս անհարմար թեմա է նույնիսկ գիտնականների համար։

«1930-ականներին և 60-ականներին կառավարության կողմից մեծ շարժում կար, որ լեզուն մաքրեն օտար ազդեցություններից և կազմեն ազգային միֆ, նաև՝ լեզվի ոլորտում։ Իսկ 1960-ականների վերջից սկսած, հատկապես` 80-ականների վերջին, թե՛ թուրք ժողովուրդը, թե՛ մտավորականները սկսեցին նեղվել այդ շարժումից, և քանի որ ուրիշ բան չկարողացան հորինել, նախընտրեցին մոռանալ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նշանյանը։

20-րդ դարի սկզբին թուրքերենի ստուգաբանական բառարան կազմելու փորձ է արել ևս մեկ հայ՝ Պետրոս Քերեսթեճյանը (բայց նա էլ թուրքերեն բառերի համար հայկական հիմք չէր փնտրում)։

Տժվժիկ՝ «դոմադեսով»

Նիշանյանը հիշեցնում է` Օսմանյան Թուրքիայի քաղաքներում մինչև 19-րդ դարի սկիզբը հայերեն խոսք գրեթե չէր հնչում։ «Միայն 1820-30-ական թվականներին Արևմտյան Հայաստանում սկսեցին վերածնվել հայկական դպրոցները, իսկ դրանից առաջ շատերը նույնիսկ ցուցադրական կերպով կատարյալ թուրքերեն էին սովորում (ցուցադրելու համար, որ թուրքերից լավ գիտեն)»,– նշում է հետազոտողը։ Դա է պատճառներից մեկը, որ թուրքերենում հայկական ծագումով բառերը համեմատաբար քիչ են, և դրանց հիմնական մասը խոսակցական են։
Դրանցից մեկը moruk (մորուք) բառն է, բայց թուրքերենում այլ նշանակություն ունի՝ «տարօրինակ, խելքը թռցրած ծերուկ»։ Կան նաև նստակյաց կյանքի երևույթներ նկարագրող բառեր՝ petek – փեթակ, pancar (թուրք․՝ բազուկ) – բանջար և այլն։
Հունարենից թուրքերենը փոխառել է temel («հիմք»), peksimet («չորահաց, պաքսիմատ»), ինչպես նաև domates («լոլիկ») բառերը։ Վերջինը արևմտահայերը այսօր էլ են օգտագործում, իսկ Հայաստանում այն գիտեն «Տժվժիկ» ֆիլմից։
Ընդհանուր առմամբ հայերենը, հունարենն ու սլավոնական լեզուները «ցածր» լեզուներ էին համարվում, ուստի բարձր լեզուն դրանք չէր փոխառում։ Բայց բազմաթիվ հունարեն բառեր թուրքերենում են հայտնվել արաբերենի միջոցով (որը դրանք փոխառել էր դեռևս վաղ միջնադարում)․ cografya (աշխարհագրություն), kimya (քիմիա) և այլն։

Սպասված անսպասելին

1920-30-ական թվականներին սկսվեց գյուղերի և քաղաքների զանգվածային վերանվանումը, իսկ 1956թ․-ին օրենք ընդունվեց, որն արգելում էր հին, ոչ թուրքական անվանումները։ Ոչ միայն Խարբերդը պետք է կոչվեր Էլյազըղ կամ Երզնկան՝ Էրզինջան, այլև Խառակոնիս գյուղը (միջնադարյան բանաստեղծ Նահապետ Քուչակի հայրենի գյուղը) պետք է կոչվեր ոչ այլ կերպ, քան Կարագյունդուզ։
Դրա հետ մեկտեղ հին անվանումները գոյություն ունեին ոչ միայն հայկական կամ հունական աղբյուրներում, այլև ռազմական քարտեզներում, որոնք Օսմանյան Թուրքիայի գլխավոր շտաբը սկսել էր տպել 1900-ականներին։
«Ընդ որում՝ թուրքերն իրենք սովոր էին հին անվանումներին, որոնք մանկուց լսել էին ընտանիքում։ Բայց եթե ցանկանում էին դրանք ինչ-որ կերպ օգտագործել, օրինակ՝ սրճարանի, ռեստորանի անվանման մեջ, ապա, իշխանությունների պահանջով, ստիպված էին լինում փոխել»,-ասում է Նիշանյանը։
2000-ականներից սկսած` այդ վերահսկողությունը թուլացավ, իսկ 2009թ․-ին նախագահ Աբդուլլա Գյուլը բացեիբաց հայտարարեց, որ հին անվանումներն ընդունելի են։ Ավելի քան հարյուր գյուղեր և քաղաքներ պաշտոնապես վերադարձրին հին անվանումները (Նիշանյանի խոսքով` որոշ դեպքերում հայկական անվանումների համար քրդերն էին պայքարում՝ դրանք իրենցը համարելով)։
Բնիկ հունական տարածքներում (այժմյան Թուրքիայի արևմուտքում և հյուսիսում) հին անվանումներն ավելի հեշտ էին վերադառնում, արևելքում և հարավ-արևելքում, հայկական ու քրդական հատվածներում՝ դժվարությամբ (քանի որ հույների Ցեղասպանության համար պայքարը, ցավոք, առայժմ այնքան աղմուկ չի բարձրացրել, որքան Հայոց ցեղասպանությունը կամ քրդերի ինքնորոշումը)։
«Եթե այդ անվանումներով վայրերը սահմանագծենք և քարտեզի վրա եզրագծենք, «սպասելի անսպասելիություն» է ստացվում․ երևում են Մեծ Հայքի ուրվագծերը՝ 4-րդ դարի դրությամբ»,– շեշտում է Նիշանյանը։ Նույն կերպ էլ հունական տեղանունները Բյուզանդիայի քարտեզն են կազմում։
20-րդ դարասկզբի հայկական բնակավայրերի քարտեզը մի փոքր այլ կլինի, քանի որ միջին դարերում Կիլիկիայում, Յոզգաթում և այլ շրջաններում հայկական բնակավայրեր են հայտնվել։
«Բայց դրանց անուններն էլ մեծամասամբ ոչ հայկական են։ Եթե վերցնենք 2500 հայկական տեղանունները, ապա դրանցից 2450-ը 4-րդ դարի հին Հայաստանի սահմանների մեջ են»,-ավելացրեց Նիշանյանը։

Ինչպես շարունակել աշխատել

Նիշանյանին հաջողվել է մուտք գործել պետական արխիվներ՝ նախորդ դարերի թուրքերեն տեքստերն ուսումնասիրելու (բառերի կիրառությունն ու տեղանունների գրանցումը ստուգելու)։ Դա հաջողվել է անել «տեղական կանոններով»։
«Երբ գնացի արխիվ, աշխատողները փաստաթղթերս նայեցին, ասացին․ «Դուք ո՞վ եք, Սևան Նիշանյա՞նը։ Դա ի՞նչ անուն է», և ուղարկեցին մի խուրձ տեղեկանք բերելու։ Այդ ժամանակ ես արխիվում ծանոթներ գտա, ասացին․ «Իհարկե, այսինչ օրը եկեք, հարկավոր տեքստերը սեղանին կլինեն»։ Պետք է ուղղակի խաղի կանոններն իմանալ և պահպանել դրանք»,-ժպտում է Նիշանյանը։
Հիմա էլ մեկ այլ խնդիր կա՝ պետք է աշակերտներ մեծացնել (Նիշանյանն արդեն երիտասարդ չէ)։ Այսպիսի անհանգիստ գործում ոչ բոլորին կարող ես ներգրավել, անգամ՝ ամենաեռանդուն բանասերին։
Լրահոս
0