00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես ինձ նման բան թույլ չէի տա․Մակրոնը՝ Պուտինի հասցեին Բայդենի խոսքերի մասին

© Sputnik / Сергей ГунеевՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ (8 փետրվարի, 2022թ). Մոսկվա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ (8 փետրվարի, 2022թ). Մոսկվա - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մամուլի ասուլիսի ժամանակ (8 փետրվարի, 2022թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նա հիշեցրել է, որ իրենք որոշում են կայացրել ռազմական ճանապարհով չմիջամտել հակամարտությանը, չպետք է թեժացնել իրավիճակը ոչ խոսքով և ոչ էլ գործողությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները, ասել է, որ ինքը նման բառեր չէր օգտագործի: Այս մասին նա ասել է France 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բայդենն ավելի վաղ, այսպես ասած, ոչ դիվանագիտորեն է արտահայտվել Պուտինի մասին՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին ուկրաինացի փախստականների ճամբար այցելության ժամանակ:
Բայդենի խոսքերն ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը խոսում են կոնֆլիկտի սրման մասին․Վուչիչ
Սպիտակ տան ղեկավարը երեկ ելույթ էր ունեցել՝ նշելով, որ այս պայքարում հաղթանակ չի լինելու ո՛չ առաջիկա օրերին, ո՛չ էլ ամիսներին։ «Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի»,- հայտարարել էր Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, թե Պուտինն այլևս չի կարող մնալ իշխանության ղեկին: Այս հայտարարությանն արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու ընդգծել, որ Ռուսաստանի նախագահին ժողովուրդն է ընտրում, և Բայդենը չէ, որ պետք է որոշի, թե ով է ղեկավարելու Ռուսաստանը:
«Ես կարծում եմ, որ պետք է հենվել փաստերի վրա և անել ամեն ինչ, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Ես նման բառեր չէի օգտագործի, քանի որ շարունակում եմ քննարկումներ անցկացնել նախագահ Պուտինի հետ»,- հայտարարել է Մակրոնը։
Մակրոնը նշել է, որ «մենք որոշում ենք ընդունել հակամարտությանը ռազմական ճանապարհով չմիջամտելու հարցում»: Նա հայտարարել է, որ անհրաժեշտ է նախ հասնել կրակի դադարեցման, ապա Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման:
«Եթե մենք ցանկանում ենք դա, պետք չէ թեժացնել իրավիճակը ո՛չ խոսքով, ո՛չ գործողություններով»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 32–րդ օրը։
Լրահոս
0