https://arm.sputniknews.ru/20220327/arcakhum-erkrvord-tshakati-hnaravvor-bacumn-urakhacnum-e-ukrainajin-qaghaqaget-40232812.html
Արցախում երկրորդ ճակատի հնարավոր բացումն ուրախացնում է Ուկրաինային. քաղաքագետ
Արցախում երկրորդ ճակատի հնարավոր բացումն ուրախացնում է Ուկրաինային. քաղաքագետ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ կսկսվի։ 27.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-27T13:11+0400
2022-03-27T13:11+0400
2022-03-28T16:47+0400
ուկրաինա
ռուսաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
փառուխ
ադրբեջան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36724381_0:320:3072:2048_1920x0_80_0_0_2c1a8700ece3c7d71270c9916e3dff7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն է իրականացնում, ուստի ցանկացած երկրորդ, երրորդ ճակատների բացվելու դեպքում, բնականաբար, Ուկրաինան հրճվելու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը։«Նրանց համար երկրորդական է՝ հայերը կզոհվեն, թե ինչ կլինի։ Սա շատ օբյեկտիվ պահ է, խնդիրն այն չէ, թե ուկրաինացիները հայերին չեն սիրում։ Զուտ աշխարհաքաղաքական մոտեցումներից է գալիս, Ռուսաստանն իրենց թշնամին է, Ռուսաստանի դաշնակիցն իրենց թշնամին է, Ռուսաստանի թշնամին իրենց դաշնակիցն է»,- նշեց Դանիելյանը։Նա հիշեցրեց, որ դեռևս 90-ական թվականների պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականները գալիս էին և ադրբեջանցիների կողմից կռվում էին Արցախում։ Պատճառը կրկին նույնն էր՝ թշնամին Ռուսաստանն է, իսկ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է։Դանիելյանն անդրադարձավ է նաև օրերս Ուկրաինայի Գերագույն Ռադայի Twitter-ում զետեղված հաղորդագրությանը, որով ողջունվում էր ադրբեջանական զինված ուժերի ներխուժումն Արցախի Հանրապետություն (Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ- խմբ.)։ Ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել էր։Քաղաքագետը վստահ է՝ պատահական ոչինչ չի լինում։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
ուկրաինա
լեռնային ղարաբաղ
փառուխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/15/36724381_341:0:3072:2048_1920x0_80_0_0_b16443e8ea66280a0707333aff05e77c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, փառուխ, ադրբեջան, պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, արցախ, լեռնային ղարաբաղ, փառուխ, ադրբեջան, պատերազմ
Արցախում երկրորդ ճակատի հնարավոր բացումն ուրախացնում է Ուկրաինային. քաղաքագետ
13:11 27.03.2022 (Թարմացված է: 16:47 28.03.2022) Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ կսկսվի։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն է իրականացնում, ուստի ցանկացած երկրորդ, երրորդ ճակատների բացվելու դեպքում, բնականաբար, Ուկրաինան հրճվելու է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Դանիլովը հույս էր հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ կսկսվի։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի շահերի ոլորտում գտնվող այլ երկրներում տարվող մարտական գործողությունները կշեղեն ՌԴ Զինված ուժերին Ուկրաինայից։
«Նրանց համար երկրորդական է՝ հայերը կզոհվեն, թե ինչ կլինի։ Սա շատ օբյեկտիվ պահ է, խնդիրն այն չէ, թե ուկրաինացիները հայերին չեն սիրում։ Զուտ աշխարհաքաղաքական մոտեցումներից է գալիս, Ռուսաստանն իրենց թշնամին է, Ռուսաստանի դաշնակիցն իրենց թշնամին է, Ռուսաստանի թշնամին իրենց դաշնակիցն է»,- նշեց Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 90-ական թվականների պատերազմի ժամանակ ուկրաինացի ազգայնականները գալիս էին և ադրբեջանցիների կողմից կռվում էին Արցախում։ Պատճառը կրկին նույնն էր՝ թշնամին Ռուսաստանն է, իսկ Հայաստանը ՌԴ դաշնակիցն է։
Դանիելյանն անդրադարձավ է նաև օրերս Ուկրաինայի Գերագույն Ռադայի Twitter-ում զետեղված
հաղորդագրությանը, որով ողջունվում էր ադրբեջանական զինված ուժերի ներխուժումն Արցախի Հանրապետություն (Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ- խմբ.)։ Ավելի ուշ հաղորդագրությունը ջնջվել էր։
Քաղաքագետը վստահ է՝ պատահական ոչինչ չի լինում։
«Ուկրաինայի ամբողջ պետական ապարատը զբաղվում է պրոպագանդայով, այսինքն՝ իրենց ժողովրդին փորձում են ոգեշնչել, հույս տալ, պրոպագանդայի են գնում, որ հաղթում են, ռուսները պարտվում են, տեղեկություններ են տարածում, թե ինչ-որ երկրներ, հնարավոր է` ինչ-որ ձևով պատերազմական վիճակի մեջ մտնեն Ռուսաստանի հետ, երկրորդ, երրորդ ճակատներ բացվեն։ Այսինքն՝ մի կողմից այդ հայտարարություններն իրենց սրտից են գալիս, մյուս կողմից փորձում են ոգեշնչել հանրությանը»,- կարծում է քաղաքագետը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: