https://arm.sputniknews.ru/20220327/arcakhi-nakhagahn-ajcelel-e-khramvort-ev-khnapat-hamajnqner-40234351.html
Արցախի նախագահն այցելել է Խրամորթ և Խնապատ համայնքներ
Արցախի նախագահն այցելել է Խրամորթ և Խնապատ համայնքներ
Sputnik Արմենիա
Գործադրվում են բոլոր ջանքերը ռուսական կողմի աջակցությամբ հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ 27.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-27T14:17+0400
2022-03-27T14:17+0400
2022-03-28T16:47+0400
արցախ
արցախի նախագահ արայիկ հարությունյան
խրամորթ
ասկերան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1b/40234123_0:0:1280:720_1920x0_80_0_0_f051f5912fea1ded9d10ebfc823f6cf5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։Նախագահ Հարությունյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։Նշվում է, որ նախագահն Ասկերան քաղաքում շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
խրամորթ
ասկերան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1b/40234123_160:0:1120:720_1920x0_80_0_0_1118263e3319257f026f61d9b39faaf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, խրամորթ, ասկերան
արցախ, արցախի նախագահ արայիկ հարությունյան, խրամորթ, ասկերան
Արցախի նախագահն այցելել է Խրամորթ և Խնապատ համայնքներ
14:17 27.03.2022 (Թարմացված է: 16:47 28.03.2022) Գործադրվում են բոլոր ջանքերը ռուսական կողմի աջակցությամբ հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ։ Տեղեկությունը
հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահ Հարությունյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։
Նշվում է, որ նախագահն Ասկերան քաղաքում շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: