https://arm.sputniknews.ru/20220327/adrbejanakan-kvoghmy-het-e-qashel-ir-stvorabazhanumnery-arcakhi-purukh-gjughic-rd-pn-40240650.html
Ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ
Ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: 27.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-27T20:09+0400
2022-03-27T20:09+0400
2022-03-28T16:46+0400
փառուխ
արցախ
լեռնային ղարաբաղ
սահման
ադրբեջան
ռուսաստան
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775249_0:142:1600:1042_1920x0_80_0_0_ec6933dc51099c2b120b4461917aa9ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:Հսկողություն է իրականացվել 4 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
փառուխ
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775249_176:0:1600:1068_1920x0_80_0_0_c6d6814d9befa9a0c055d131905e35ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան ստորաբաժանում արցախ փառուխ գյուղ ռդ պն
ադրբեջան ստորաբաժանում արցախ փառուխ գյուղ ռդ պն
Ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ
20:09 27.03.2022 (Թարմացված է: 16:46 28.03.2022) ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում:
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից, հայտնել են
ՌԴ ՊՆ-ից։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական անձ՝ յուրաքանչյուր կողմից։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:
Հսկողություն է իրականացվել 4 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները
կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական
շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: