00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան ժամանակ է ձգում. ռուսական պատվիրակության ղեկավարը որոշ մանրամասներ է բացահայտել

© Sputnik / Посольство РФ в Белоруссии / Անցնել մեդիապահոցТретий раунд переговоров между Россией и Украиной (7 марта 2022). Беловежская Пуща
Третий раунд переговоров между Россией и Украиной (7 марта 2022). Беловежская Пуща - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Բաժանորդագրվել
Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ժամանակ է վերցնում մտածելու համար, խորհրդակցում է երրորդ կողմերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ռուսական կողմը Ուկրաինայի հետ բանակցություններում պնդում է, որ համալիր պայմանագիր կնքվի, որտեղ բացի Ուկրաինայի չեզոք կարգավիճակից և անվտանգության երաշխիքներից, ՌԴ-ի համար կենսական նշանակություն ունեցող դիրքորոշումներ կլինեն: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նրա խոսքով՝ առանց ապառազմականացման, դենացիֆիկացիայի և Ղրիմն ու Դոնբասը ճանաչելու Կիևի հետ պայմանագիր կնքելը քիչ հավանական է։
Մեդինսկին հավելել է, որ չի կիսում ուկրաինական պատվիրակության լավատեսությունը, որը հայտարարում է «մեծ առաջընթացի» մասին:
«Սկզբունքային դիրքորոշումների առումով, որոնք պնդում է ռուսական կողմը, տեղաշարժ առայժմ չկա», - ընդգծել է ռուսական պատվիրակության ղեկավարը:
Մեդինսկին նշել է, որ ուկրաինական կողմն առաջին հերթին մտահոգված է ՆԱՏՕ-ին չանդամակցելու դեպքում երրորդ տերությունների կողմից անվտանգության երաշխիքներ ստանալով։
Բացի այդ, Ռուսաստանը տեսնում է, որ ուկրաինացի գործընկերները ձգտում են ձգձգել բանակցությունները, քանի որ Կիևում կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է հոսում։ Մեդինսկու խոսքով` բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ժամանակ է վերցնում մտածելու համար, խորհրդակցում է երրորդ կողմերի հետ։
«Ցավոք, որքան մենք ենք հասկանում, իրենք դա չեն էլ թաքցնում, նրանք սահմանափակված են ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում։ Այդ պատճառով ընթացիկ իրավիճակն առայժմ լավատեսություն չի ներշնչում», - ընդգծել է նախագահի օգնականը։
Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ին, մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած դիվանագիտական համաժողովի շրջանակում կազմակերպվեց Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: Այս պահին բանակցողները շարունակում են կապ հաստատել տեսակոնֆերանսի ռեժիմով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
Լրահոս
0