https://arm.sputniknews.ru/20220325/ukrainajum-gtnvvogh-otarerkrja-vardzkannern-ankhna-vochnchacvelu-en-rd-gsh-40189355.html
Ուկրաինայում գտնվող օտարերկրյա վարձկաններն անխնա ոչնչացվելու են. ՌԴ ԳՇ
Ուկրաինայում գտնվող օտարերկրյա վարձկաններն անխնա ոչնչացվելու են. ՌԴ ԳՇ
Sputnik Արմենիա
Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների թվաքանակը նվազում է։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T17:55+0400
2022-03-25T17:55+0400
2022-03-25T17:56+0400
ուկրաինա
վարձկաններ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1983/12/19831223_0:0:2801:1575_1920x0_80_0_0_82fa95000e6acbbe98f025a988a304c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ուկրաինայի տարածքում գործում են ավելի քան 6 հազար օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ, որոնք անխնա ոչնչացվելու են: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:Ռուդսկոյի խոսքով` օտարերկրյա վարձկանների թվաքանակը նվազում է, ինչին նպաստել է նրանց ճամբարներին հսցված բարձր ճշգրտության հարվածները: Ինչպես պնդում է Ռուդսկոյը, միայն Ստարիչիում ու Յավորովի զորավարժարանում մարտի 13-ին ոչնչացվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 400 զինյալ:Նրա խոսքով՝ վերջին յոթ օրվա ընթացքում Ուկրաինա չի եկել ոչ մի օտարերկրյա վարձկան, ավելին` արտահոսք է նկատվում. Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի տարածք են փախել 285 զինյալներ: Ռուդսկոյը հույս է հայտնել, որ նրանք «փախել են առանց «Ստինգերների» և «Ջավելինների»:Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1983/12/19831223_9:0:2498:1867_1920x0_80_0_0_9cfa9cfc4578ee6be63d522ec20a9671.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վարձկաններ, ռուսաստան
ուկրաինա, վարձկաններ, ռուսաստան
Ուկրաինայում գտնվող օտարերկրյա վարձկաններն անխնա ոչնչացվելու են. ՌԴ ԳՇ
17:55 25.03.2022 (Թարմացված է: 17:56 25.03.2022) Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների թվաքանակը նվազում է։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ուկրաինայի տարածքում գործում են ավելի քան 6 հազար օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ, որոնք անխնա ոչնչացվելու են: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Ուկրաինական ղեկավարության շնորհիվ երկիրը ապաստան է դարձել 62 պետությունից եկած 6 595 օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների համար։ Նրանց վրա չեն տարածվում պատերազմ վարելու կանոնները, և նրանք անխնա ոչնչացվելու են», - հայտարարել է նա։
Ռուդսկոյի խոսքով` օտարերկրյա վարձկանների թվաքանակը նվազում է, ինչին նպաստել է նրանց ճամբարներին հսցված բարձր ճշգրտության հարվածները: Ինչպես պնդում է Ռուդսկոյը, միայն Ստարիչիում ու Յավորովի զորավարժարանում մարտի 13-ին ոչնչացվել է ավելի քան 200 և վիրավորվել ավելի քան 400 զինյալ:
Նրա խոսքով՝ վերջին յոթ օրվա ընթացքում Ուկրաինա չի եկել ոչ մի օտարերկրյա վարձկան, ավելին` արտահոսք է նկատվում. Լեհաստանի, Հունգարիայի և Ռումինիայի տարածք են փախել 285 զինյալներ: Ռուդսկոյը հույս է հայտնել, որ նրանք «փախել են առանց «Ստինգերների» և «Ջավելինների»:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։