00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ուկրաինայի Ռադայի ոչ բարեկամական քայլի առթիվ Երևանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի

Բալասանյան. Ուկրաինայի Գերագույն ռադայի ոչ բարեկամական քայլի առթիվ Երևանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի
Բաժանորդագրվել
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի Twitter-ում զետեղված հաղորդագրությանը և խոսել հայկական կողմի անելիքների մասին։
Եթե Հայաստանը մինչ այս պահը չեզոքություն էր պահպանում ռուս–ուկրաինական հակամարտության առթիվ, ապա Ուկրաինայի Գերագույն ռադային վերջին հաղորդագրությունից հետո պետք է հստակ դիրքորոշում հայտնի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` խոսելով Ուկրաինայի Գերագույն ռադայի Twitter-ում զետեղված հաղորդագրության մասին, որով ուկրաինական օրենսդիր մարմինն աջակցություն է հայտնել ադրբեջանական զինված ուժերին Արցախի Հանրապետություն ներխուժելու առթիվ։
«Ուկրաինան միշտ եղել է պրոադրբեջանական պետություն և երբեք չի թաքցրել այդ հանգամանքը։ Դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նրանք ակտիվ աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, բացի այդ, երկուսն էլ ՎՈւԱՄ–ի անդամ երկրներ են, ունեն շատ ջերմ հարաբերություններ»,– ասաց միջազգայնագետը` նշելով` այս ամենը հաշվի առնելով` Գերագույն Ռադայի գործելակերպում որևէ տարօրինակ բան չկա։
Բալասանյանի կարծիքով` Հայաստանը միանշանակ պետք է նաև փոխի իր մարտավարությունը միջազգային ատյաններում տեղի ունեցող քվեարկությունների ժամանակ, որովհետև ուկրաինական կողմն անթաքույց շարունակում է թշնամական հայտարարություններ անել ու նման քաղաքականություն վարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Սակայն Բալասանյանը հարց բարձրացրեց` կցանկանա՞ արդյոք իր վերաբերմունքը փոխել Հայաստանի ղեկավարությունը` չբացառելով, որ հայկական կողմի վրա մեծ ճնշում է գործադրվում ԱՄՆ–ի կողմից առնվազն չեզոքություն պահպանելու համար։
«Եթե հայկական կողմը դրսևորի քաղաքական կամք, ապա ճիշտ կլինի, որ փոխի իր քաղաքականությունը և միջազգային ատյաններում քվեարկությունների ժամանակ ցուցաբերի պրոռուսական դիրքորոշում, աջակցի ռուսամետ նախագծերին։ Նաև պետք է ՀՀ–ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին հայտնի իր կտրուկ և խիստ վերաբերմունքը` անթաքույց հակահայկական մեկնաբանությունների և Հայաստանը ռուս–ուկրաինական բախումների թատերաբեմ դարձնելու գործողությունների կապակցությամբ»,– ասաց միջազգայնագետը։
Բալասանյանի դիտարկմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի առնվազն ոչ բարեկամական քայլի առթիվ հստակ դիրքորոշում պետք է հայտնի ոչ միայն ՀՀ ԱԳՆ–ն, այլև Ազգային ժողովը` հրավիրելով արտահերթ նիստ ու առժամանակ կասեցնելով հայ–ուկրաինական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, քանի դեռ ուկրաինական կողմը չի տվել համապատասխան պարզաբանում։
Ադրբեջանը «Բայրաքթար» է կիրառում Արցախում. հայկական կողմը 2 զոհ ունի
Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան կեսգիշերին գրառում է կատարել Twitter-ում, որով աջակցել է ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Արցախի Հանրապետություն (Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ,- խմբ.), իսկ հետո մտափոխվել ու ջնջել թվիթը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ուկրաինական իշխանությունները բացահայտ աջակցություն էին հայտնում Բաքվին, իսկ Ադրբեջանի հաղթանակից հետո ուկրաինական քաղաքների փողոցների վահանակներին հայտնվել էին «Ղարաբաղն Ադրբեջան է» գրառումով պաստառներ։ Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի անգամ հայտարարել է, որ ընդունում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Լրահոս
0