https://arm.sputniknews.ru/20220325/rdic-vrastan-tshanaparhy-bacvel-e-mardatarneri-hamar-tananjany-larsum-arka-vitshaki-masin-40180555.html
ՌԴ–ից Վրաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար․ Թանանյանը՝ Լարսում առկա վիճակի մասին
ՌԴ–ից Վրաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար․ Թանանյանը՝ Լարսում առկա վիճակի մասին
Sputnik Արմենիա
Գուդուարի-Կոբի ճանապարհահատվածն արդեն մի քանի օր է, ինչ փակ է Վրաստանում վատ եղանակի պատճառով։ Ներկայում երթևեկությունն արգելված է բեռնատարների համար։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T16:00+0400
2022-03-25T16:00+0400
2022-03-25T16:01+0400
արամ թանանյան
հայաստան
ռուսաստան
վերին լարս
ավտոմեքենա
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476146_0:52:1000:615_1920x0_80_0_0_4a0115be0da8a82e37b862e3e0f68680.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ավելի քան 3,5 հազար բեռնատար և շուրջ 400 մարդատար մեքենա է կուտակվել ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» (Վրաստանի հետ սահման) ԲԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին:Այս մասին այսօր Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։Մարտի 18-ից ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Նրա խոսքով՝ ձնահոսքի վտանգի պատճառով առայժմ արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:Թանանյանը նշել է, որ ներկայում ռուսական կողմում բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Տրանսպորտային միջոցները գտնվում են Վլադիկավկազի արվարձանում, Բեսլանի, Ուրուխի, Կաբարդինո-Բալկարիայի տարածքում։ Դրանց 15-20 տոկոսը Հայաստանից են։Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ մարդատար մեքենաները մաքսատանը սպասարկվում են առանց հերթի։ Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ, ի տարբերություն բեռնատարների վարորդների, մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենայի մեջ հանգստանալու հնարավորություն չունեն։Վատ եղանակի պատճառով Լարսի ռուսական հատվածից արգելվում է մեծ բեռնատարների երթևեկությունըՀարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին խոշոր տրանսպորտային հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը:Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/10/26476146_56:0:944:666_1920x0_80_0_0_bcdb3a35286ef85633f3e977205578f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ թանանյան, հայաստան, ռուսաստան, վերին լարս, ավտոմեքենա, բեռնատար
արամ թանանյան, հայաստան, ռուսաստան, վերին լարս, ավտոմեքենա, բեռնատար
ՌԴ–ից Վրաստան ճանապարհը բացվել է մարդատարների համար․ Թանանյանը՝ Լարսում առկա վիճակի մասին
16:00 25.03.2022 (Թարմացված է: 16:01 25.03.2022) Գուդուարի-Կոբի ճանապարհահատվածն արդեն մի քանի օր է, ինչ փակ է Վրաստանում վատ եղանակի պատճառով։ Ներկայում երթևեկությունն արգելված է բեռնատարների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ավելի քան 3,5 հազար բեռնատար և շուրջ 400 մարդատար մեքենա է կուտակվել ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» (Վրաստանի հետ սահման) ԲԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին:
Այս մասին այսօր
Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի 18-ից ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Վրացական կողմն առավոտից իրականացրել է փակ հատվածի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է միայն մարդատար մեքենաների համար»,-ասաց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ձնահոսքի վտանգի պատճառով առայժմ արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թանանյանը նշել է, որ ներկայում ռուսական կողմում բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Տրանսպորտային միջոցները գտնվում են Վլադիկավկազի արվարձանում, Բեսլանի, Ուրուխի, Կաբարդինո-Բալկարիայի տարածքում։ Դրանց 15-20 տոկոսը Հայաստանից են։
Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ մարդատար մեքենաները մաքսատանը սպասարկվում են առանց հերթի։ Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ, ի տարբերություն բեռնատարների վարորդների, մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենայի մեջ հանգստանալու հնարավորություն չունեն։
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին խոշոր տրանսպորտային հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։