00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարագլուխ բարձունքը, որը Ադրբեջանի ԶՈւ–ն ուզում է պահել իր վերահսկողության տակ

Բաժանորդագրվել
Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերը հայտնվել են նոր սրացման էպիկենտրոնում: Ադրբեջանական զինուժը ցանկանում է ամրապնդվել Քարագլուխ բարձունքում, որը կիսում է հայկական այդ երկու գյուղերը։
Իրավիճակը սրվեց մարտի 24-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 16։00-ին ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեցին շփման գիծը։
Sputnik Արմենիայի աղբյուրն ավելի ուշ տեղեկացրեց, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Արցախի տեղեկատվական շտաբն էլ տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, այսօր ներկայացնելով Արցախում առկա իրավիճակը, ասաց, որ Արցախում մարտի 24-ին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացման հետևանքով Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում, Ադրբեջանի զինված ուժերը մի շարք դիրքեր են զբաղեցրել Քարագլուխ լեռան տարածքում։
Լրահոս
0