https://arm.sputniknews.ru/20220325/parukh-gjughy-hajtnvel-e-adrbejancineri-tikunqum-aghajanjan-40178288.html
Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում. Աղաջանյան
Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում. Աղաջանյան
Sputnik Արմենիա
Իշխանության ներկայացուցչի խոսքով` ռուս խաղաղապահների պատասխանատվությունը տվյալ տարածքում սպառված չէ, և հույս կա հասնելու նրան, որ եռակողմ հայտարարությունները... 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T15:15+0400
2022-03-25T15:15+0400
2022-03-25T15:29+0400
փառուխ
զոհ
հայաստան
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533688_0:81:1600:981_1920x0_80_0_0_f2a9ad3c50c5221c6e9eb5d8d48c2227.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախում մարտի 24-ին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացման արդյունքում Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում, Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր` Քարագլուխ լեռան տարածքում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` ներկայացնելով Արցախում առկա իրավիճակը։Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի հաձակմանը ենթարկված տարածքը գտնվում է ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում, ուստի այս պահին, նրա ձևակերպմամբ, հայկական կողմի աշխատանքը հատկապես ռուս գործընկերների հետ է։Այնուամենայնիվ, նա նաև հայտարարեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվությունը տվյալ տարածքում սպառված չէ, և հայկական կողմը հույս ունի, որ վերջինների հետ հնարավոր է լուծումներ գտնել ու հասնել նրան, որ եռակողմ հայտարարությունները ստորագրած երեք կողմերը կատարեն դրանցից բխող իրենց պարտավորությունները։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները բացի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է:
փառուխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28533688_94:0:1507:1060_1920x0_80_0_0_e9c61dd7d6ab14377d5e0165ec391752.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառուխ, զոհ, հայաստան, արցախ, ադրբեջան
փառուխ, զոհ, հայաստան, արցախ, ադրբեջան
Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում. Աղաջանյան
15:15 25.03.2022 (Թարմացված է: 15:29 25.03.2022) Իշխանության ներկայացուցչի խոսքով` ռուս խաղաղապահների պատասխանատվությունը տվյալ տարածքում սպառված չէ, և հույս կա հասնելու նրան, որ եռակողմ հայտարարությունները ստորագրած երեք կողմերը կատարեն դրանցից բխող իրենց պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Արցախում մարտի 24-ին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացման արդյունքում Փառուխ գյուղը հայտնվել է ադրբեջանցիների թիկունքում, Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են մի շարք դիրքեր` Քարագլուխ լեռան տարածքում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` ներկայացնելով Արցախում առկա իրավիճակը։
«Ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությունների հերթական խախտումն է, մասնավորապես այն կետի, որով կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ նույն դիրքերում, ու այդ սահմանագծին պետք է տեղակայվեն ռուսական խաղաղապահ զորքերը»,– ասաց Աղաջանյանը։
Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի հաձակմանը ենթարկված տարածքը գտնվում է ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում, ուստի այս պահին, նրա ձևակերպմամբ, հայկական կողմի աշխատանքը հատկապես ռուս գործընկերների հետ է։
«Մենք ռուս խաղաղապահներից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի դրա արդյունքում ռուս խաղաղապահները հայտնվել են ադրբջանցիների թիկունքում, այսինքն` ադրբեջանցիները շրջանցել են նրանց»,– ասաց Աղաջանյանը։
Այնուամենայնիվ, նա նաև հայտարարեց, որ ռուս խաղաղապահների պատասխանատվությունը տվյալ տարածքում սպառված չէ, և հայկական կողմը հույս ունի, որ վերջինների հետ հնարավոր է լուծումներ գտնել ու հասնել նրան, որ եռակողմ հայտարարությունները ստորագրած երեք կողմերը կատարեն դրանցից բխող իրենց պարտավորությունները։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները բացի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: