https://arm.sputniknews.ru/20220325/medvedevy-nshel-e-himar-patzhamijvocneri-tujl-teghy-40163669.html
Մեդվեդևը նշել է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը
Մեդվեդևը նշել է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԽ փոխնախագահը կարծում է, որ Արևմուտքը հաշվի չի առել ռուսաստանցիների հատուկ մտածելակերպն ու լրջորեն ձախողել է պատժամիջոցներ կիրառելիս։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T10:04+0400
2022-03-25T10:04+0400
2022-03-25T10:04+0400
դմիտրի մեդվեդև
պատժամիջոցներ
ռուսաստան
ամն
արևմուտք
ուկրաինա
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_211:132:1435:820_1920x0_80_0_0_df5132c054380ad9aebfb7faa0ef3390.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հույս ունենալ, թե ռուսական բիզնեսը սահմանափակելով, Արևմուտքն ինչ–որ կերպ կարող է ազդել իշխանության վրա, «անիմաստ, հիմար ու անմիտ» է, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։Նրա խոսքով` ռուսաստանցի գործարարներն «անմեղ մեղավոր են դարձել», նրանցից որևէ մեկը մի գրամ անգամ չի կարող ազդել ՌԴ ղեկավարության դիրքորոշման վրա, քանի որ իշխանությունն ու բիզնեսը տարբեր խնդիրներ են կատարում։ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է նաև, որ Արևմուտքն իր պատժամիջոցներով հույս ունի ռուսաստանցիներին տրամադրել իշխանության դեմ, սակայն նա իր այդ քայլով միայն նպաստում է հասարակության համախմբմանը։ Եվ, նրա խոսքով, դա է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը։Նա նշել է, որ նման ծրագրեր կազմող մարդիկ բոլորովին չեն հասկանում ռուսաստանցիների մտածելակերպը։ Ըստ նրա` այն ճնշումը, որը փորձում են գործադրել Ռուսաստանի վրա, ուղղված է ոչ թե խոշոր ձեռնարկատերերի կամ բիզնեսի դեմ, այլ երկրի յուրաքանչյուր բնակչի, որը գիտակցում է դա, ինչը, իր հերթին, դրդում է ժողովրդին համախմբվել։ Մեդվեդևն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ այս միտքը ո՛չ 70, ո՛չ 100 տարի առաջ, և ո՛չ էլ այսօր է հասկանում։Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։
ամն
արևմուտք
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38937383_385:138:1315:836_1920x0_80_0_0_5bacee11ba701b07058cdf41e8b647bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ, ռուսաստան, ամն, արևմուտք, ուկրաինա, դոնբաս
դմիտրի մեդվեդև, պատժամիջոցներ, ռուսաստան, ամն, արևմուտք, ուկրաինա, դոնբաս
Մեդվեդևը նշել է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը
ՌԴ ԱԽ փոխնախագահը կարծում է, որ Արևմուտքը հաշվի չի առել ռուսաստանցիների հատուկ մտածելակերպն ու լրջորեն ձախողել է պատժամիջոցներ կիրառելիս։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հույս ունենալ, թե ռուսական բիզնեսը սահմանափակելով, Արևմուտքն ինչ–որ կերպ կարող է ազդել իշխանության վրա, «անիմաստ, հիմար ու անմիտ» է,
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով` ռուսաստանցի գործարարներն «անմեղ մեղավոր են դարձել», նրանցից որևէ մեկը մի գրամ անգամ չի կարող ազդել ՌԴ ղեկավարության դիրքորոշման վրա, քանի որ իշխանությունն ու բիզնեսը տարբեր խնդիրներ են կատարում։
«Պետությունը ղեկավարողները նախևառաջ առաջնորդվում են ամբողջ երկրի շահերով, ՌԴ ժողովրդի շահերով։ Սեփական բիզնեսը կառավարողները (դա շատ կարևոր խնդիր է) միայն դրանով են զբաղվում։ Այդ պատճառով հույս ունենալ, որ ռուսական բիզնեսը սահմանափակելով` նրանք կարող են որևէ կերպ ազդել իշխանության վրա, բացարձակ անիմաստ է։ Դա հիմարություն ու անմտություն է», – ընդգծել է Մեդվեդևը։
ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է նաև, որ Արևմուտքն իր պատժամիջոցներով հույս ունի ռուսաստանցիներին տրամադրել իշխանության դեմ, սակայն նա իր այդ քայլով միայն նպաստում է հասարակության համախմբմանը։ Եվ, նրա խոսքով, դա է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը։
Նա նշել է, որ նման ծրագրեր կազմող մարդիկ բոլորովին չեն հասկանում ռուսաստանցիների մտածելակերպը։ Ըստ նրա` այն ճնշումը, որը փորձում են գործադրել Ռուսաստանի վրա, ուղղված է ոչ թե խոշոր ձեռնարկատերերի կամ բիզնեսի դեմ, այլ երկրի յուրաքանչյուր բնակչի, որը գիտակցում է դա, ինչը, իր հերթին, դրդում է ժողովրդին համախմբվել։ Մեդվեդևն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ այս միտքը ո՛չ 70, ո՛չ 100 տարի առաջ, և ո՛չ էլ այսօր է հասկանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։