https://arm.sputniknews.ru/20220325/mak-i-glkhavvor-qartughary-zspvatsutjan-kvoch-e-arel-adrbejanin-u-hajastanin-40200227.html
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին
Sputnik Արմենիա
Անտոնիո Գուտերեշին անհանգստացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T21:05+0400
2022-03-25T21:05+0400
2022-03-25T21:06+0400
հայաստան
արցախ
անտոնիո գուտերեշ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39036816_0:193:2957:1856_1920x0_80_0_0_23f81f0032e9aacf99e5a2d1b5188ba2.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, 14 վիրավոր ունենք։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39036816_112:0:2843:2048_1920x0_80_0_0_41216131eac2c0c578652682145d63fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, անտոնիո գուտերեշ, ադրբեջան
հայաստան, արցախ, անտոնիո գուտերեշ, ադրբեջան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին
21:05 25.03.2022 (Թարմացված է: 21:06 25.03.2022) Անտոնիո Գուտերեշին անհանգստացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել, և բոլոր հարցերը, այդ թվում՝ հումանիտար բնույթի, լուծել երկխոսության միջոցով` առկա ձևաչափերի շրջանակներում», - ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»:
Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող,
14 վիրավոր ունենք։