https://arm.sputniknews.ru/20220325/hajkakan-kvoghmn-uni-3-zoh-pnn-hajtnel-e-nranc-anunnery--40200950.html
Հայկական կողմն ունի 3 զոհ. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանց անունները
Հայկական կողմն ունի 3 զոհ. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանց անունները
Sputnik Արմենիա
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմի զոհերի թիվը դարձել է 3։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T21:21+0400
2022-03-25T21:21+0400
2022-03-25T21:31+0400
արցախի պաշտպանության բանակ (պբ)
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26078440_0:135:1600:1035_1920x0_80_0_0_2b53582641c130829086eb1aa10277c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով զոհերի անունները։ Այսպես, զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.): Արցախի ՊՆ–ն նշում է, որ զինծառայողները զոհվել են Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍԱվելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/0c/26078440_180:0:1600:1065_1920x0_80_0_0_e906c17cdf70b8dec9a43aa83a821494.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի պաշտպանության բանակ (պբ), զոհ
արցախի պաշտպանության բանակ (պբ), զոհ
Հայկական կողմն ունի 3 զոհ. Արցախի ՊԲ–ն հայտնել է նրանց անունները
21:21 25.03.2022 (Թարմացված է: 21:31 25.03.2022) Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմի զոհերի թիվը դարձել է 3։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։
Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով զոհերի անունները։ Այսպես, զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Արցախի ՊՆ–ն նշում է, որ զինծառայողները զոհվել են Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան
Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են: