https://arm.sputniknews.ru/20220325/hajastann-arcakhi-harcvov-dimel-e-mied-ev-ardaradatutjan-mijazgajin-dataran-40174036.html
Հայաստանն Արցախի հարցով դիմել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանն Արցախի հարցով դիմել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
Sputnik Արմենիա
Հայկական կողմը միջազգային իրավական կառույցներից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնելու սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի... 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T13:53+0400
2022-03-25T13:53+0400
2022-03-25T13:58+0400
արցախ
գազ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4929:2773_1920x0_80_0_0_30b005cd43671ca945e737a3d148c516.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մարտի 24-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով։Ներկայացվել են կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր` փետրվարից Արցախի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պարբերաբար հնչեցվող սպառնալիքների, իրենց տները լքելու ու տարածքից հեռանալու մասին։Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայողՆերկայացվել են նաև մարտին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, նաև դպրոցների ուղղությամբ անկանոն կրակահերթերի արձակման, Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակի վնասման դեպքերը։Հայաստանը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված խախտումների վրա ու ներկայացնելով վերոհիշյալ փաստերը։Ադրբեջանական ԶՈւ–ն դեռ չի վերադարձել ելման դիրքեր. ի՞նչ է կատարվում Փառուխում և Խրամորթում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4353:3265_1920x0_80_0_0_831a7e5dc546f7d22ab3d6ec03e09412.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գազ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան
արցախ, գազ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան
Հայաստանն Արցախի հարցով դիմել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
13:53 25.03.2022 (Թարմացված է: 13:58 25.03.2022) Հայկական կողմը միջազգային իրավական կառույցներից պահանջել է պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնելու սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մարտի 24-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով։
«Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը և վերականգնել բնական գազի մատակարարումը»,– նշված է ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայացվել են կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր` փետրվարից Արցախի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պարբերաբար հնչեցվող սպառնալիքների, իրենց տները լքելու ու տարածքից հեռանալու մասին։
Ներկայացվել են նաև մարտին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, նաև դպրոցների ուղղությամբ
անկանոն կրակահերթերի արձակման, Արցախ
բնական գազ մատակարարող հիմնական խողովակի վնասման դեպքերը։
Հայաստանը դիմել է նաև Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված խախտումների վրա ու ներկայացնելով վերոհիշյալ փաստերը։