00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ երեք երկրներ դեմ են Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների խզմանը

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.03.2022
Բաժանորդագրվել
Լեհաստանի վարչապետը նշել է, որ մի շարք երկրներ դեռ դեմ են ՌԴ-ի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելուն։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան դեմ են ռուսական առևտրային հարաբերությունների խզմանը։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին է նման հայտարարություն արել, գրում են լեհական ԶԼՄ–ները։
«Լեհաստանը վճռականորեն ընդգծել է Ռուսաստանի հետ նավթի, գազի և ածխի առևտրի սահմանափակման անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ մեր ձայնը ուժեղագույնն էր այդ առումով»,–ասել է Մորավեցկին։
Քաղաքական գործիչը նշել է, որ մի շարք երկրներ դեռ դեմ են ՌԴ-ի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելուն։
«Ցավոք, խոշոր երկրները, մասնավորապես Գերմանիան, և որոշ փոքր երկրներ, ինչպիսիք են Ավստրիան կամ Հունգարիան, ավելի զուսպ են և ձեռնպահ են մնում Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելուց»,–հավելել է Լեհաստանի վարչապետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30-րդ օրը։
Լրահոս
0