https://arm.sputniknews.ru/20220325/dadarecnel-arcakhum-ceghaspan-qaghaqakanutjuny-mipy-kvoch-e-hghel-mijazgajin-karujcnerin-40162372.html
Դադարեցնե՛լ Արցախում ցեղասպան քաղաքականությունը. ՄԻՊ–ը կոչ է հղել միջազգային կառույցներին
Դադարեցնե՛լ Արցախում ցեղասպան քաղաքականությունը. ՄԻՊ–ը կոչ է հղել միջազգային կառույցներին
Sputnik Արմենիա
Միջազգային հանրության «անհարմար» լռությունը, Քրիստինե Գրիգորյանի դիտարկմամբ, առայժմ չի ուղեկցվում Արցախում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T09:23+0400
2022-03-25T09:23+0400
2022-03-25T09:28+0400
հհ միպ
քրիստինե գրիգորյան
սուրեն պապիկյան
արցախ
փառուխ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37891807_0:0:1600:900_1920x0_80_0_0_ac62fb8dabf224c2816947ed57f1513b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Արցախում ադրբեջանական հանցավոր վարքագիծը դատապարտող հայտարարությամբ, որով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին կոչ է արել գործել Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու համար։Ըստ պաշտպանի` ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում դրա տակ դրված իրենց իսկ ստորագրությունները։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
փառուխ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37891807_197:0:1397:900_1920x0_80_0_0_050e4e57b1f9c8557f1a03ffa3ac4d14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, սուրեն պապիկյան, արցախ, փառուխ
հհ միպ, քրիստինե գրիգորյան, սուրեն պապիկյան, արցախ, փառուխ
Դադարեցնե՛լ Արցախում ցեղասպան քաղաքականությունը. ՄԻՊ–ը կոչ է հղել միջազգային կառույցներին
09:23 25.03.2022 (Թարմացված է: 09:28 25.03.2022) Միջազգային հանրության «անհարմար» լռությունը, Քրիստինե Գրիգորյանի դիտարկմամբ, առայժմ չի ուղեկցվում Արցախում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Արցախում ադրբեջանական հանցավոր վարքագիծը դատապարտող
հայտարարությամբ, որով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին կոչ է արել գործել Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը դադարեցնելու համար։
«Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի»,– ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։
Ըստ պաշտպանի` ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում դրա տակ դրված իրենց իսկ ստորագրությունները։
«Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում»,– արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում
հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։
ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։