https://arm.sputniknews.ru/20220325/arcakhum-adrbejanakan-zui-hrahrats-pvokhhradzgutjan-hetevanqvov-unenq-5-viravvor-zintsarajvogh-40170838.html
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող
Sputnik Արմենիա
Տեղեկացվում է, որ վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ 25.03.2022, Sputnik Արմենիա
2022-03-25T13:00+0400
2022-03-25T13:00+0400
2022-03-25T13:05+0400
արցախ
խրամորթ
փառուխ
սահման
կրակոց
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040293_0:167:1600:1067_1920x0_80_0_0_e1bcbd67e8fee4f47fb4e7639e2db09f.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Տեղեկությունը հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։
խրամորթ
փառուխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2004/02/20040293_17:0:1440:1067_1920x0_80_0_0_b88899c0d8590dc7b59df996c6d4ee3c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ հայ զինծառայող վիրավոր
արցախ հայ զինծառայող վիրավոր
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող
13:00 25.03.2022 (Թարմացված է: 13:05 25.03.2022) Տեղեկացվում է, որ վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Տեղեկությունը հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղեկացվում էր, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից կա մեկ վիրավոր, հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում
հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։